Բաժիններ՝

Ֆիդել Կաստրոյի ավագ որդին ինքնասպան է եղել

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ գիտությունների դոկտոր Անխել Կաստրո Դիաս Բալարտը, փետրվարի 1-ի առավոտյան ինքնասպան է եղել Կուբայում: Այս մասին հայտնել է Prensa Latina լրատվական գործակալությունը: Անխել Կաստրոն մի քանի ամիս բուժվում էր խորը դեպրեսիայից:

Նախ նա բուժվել է հոսպիտալում, այնուհետեւ ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն: Մահվանից առաջ Ֆիդելի 68-ամյա որդին Կուբայի Պետխորհրդի գիտական հարցերով խորհրդական էր, զբաղվում էր նորաստեղծությունների թեմայով եւ զբաղեցնում էր Կուբայի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը: Իր գիտական հետազոտությունների համար հեղինակություն էր վայելում միջազգային գիտական հանրակցությունում:

Հաղորդվում է, որ Անխել Կաստրո Դիաս Բալարտը մահվանից առաջ թողել է գրություն, բայց դրա բովանդակությունն առայժմ չի բացահայտվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս