Արմեն Սարգսյանը սկսել է թիմ հավաքել. անդամներից մեկը հայտնի չինովնիկ էր. «Ժողովուրդ»

«Ժողո­վուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնա­ծու առաջարկված Արմեն Սարգսյանն արդեն իր թիմն է հավաքում: «Ժողո­վուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին Ար­մեն Սարգսյանի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելության ժամանակ ապագա նախագահին ուղեկ­ցում էր Գագիկ Արզումանյանը:

Հիշեց­նենք, որ նա նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, տևական ժամանակ «Վալեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց:

Արզումանյանը եղել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը, իսկ վերջինիս հրաժարականից հետո կարճ ժամանակահատված աշխատել է նաև Կարեն Կարապետյանի հետ: Այս պաշտոնից ազատվելուց հետո նա հան­դիսանում էր Արմեն Սարգսյանի բիզնես գործերի կառավարչի տեղակալը: Եվ հի­մա էլ՝ այսքան շրջագայությունից հետո, նա տեղ կգտնի Արմեն Սարգսյանի՝ ար­դեն որպես նախագահի թիմում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս