Բաժիններ՝

Իսրայելը Գազայի հատվածում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքին ի պատասխան հրթիռակոծման

Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրվարի 2-ին Գազայի հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքին ի պատասխան հինգշաբթի երեկոյան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այդ մասին ասված է իսրայելական բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ի պատասխան Իսրայելի հարավային շրջաննների վրա արձակված հրթիռի, ինքնաթիռը Գազայի հատվածի հարավային մասում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքին»,- նշվում է փաստաթղթում: Զինվորականները հայտարարել են, որ «բանակը ՀԱՄԱՍ շարժմանն է պատասխանատու համարում ցանկացած թշնամական գործողության համար, որը ձեռնարկվում է Գազայի հատվածից»: Հրթիռակոծման եւ պատասխան հարվածի հետեւանքով զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728