«Սերժ Սարգսյանն ընտրել է այն մարդկանց շրջանակը, որոնց հետ պատրաստվում է որոշումներ կայացնել». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը: Այդ օրենքով կարգավորվելու է ինչպես անվտանգության խորհրդի կազմավորման կարգը, այնպես էլ լիազորությունների շրջանակը:

Օրենքի նախագծից երևում է, որ նախագահ Սարգսյանը ցանկանում է ապագա վարչապետին, այսինքն՝ իրեն,  վերապահել այնպիսի լիազորություններ, որոնք կերազեր ցանկացած նախագահական հանրապետության նախագահ, միապետ կամ նույնիսկ բռնապետ: Նա ցանկանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հետ կապված հարցերում ունենալ բացառիկ լիազորություններ:

Սերժ Սարգսյանը ընտրել է նաև այն մարդկանց շրջանակը, որոնց հետ պատրաստվում է որոշումներ կայացնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728