Բաժիններ՝

ԱՄՆ-ում հոսպիտալացրել են Սարդ-մարդու և Իքս մարդկանց ստեղծողին

Ամերիկացի գրող Սթեն Լին, որն ստեղծել է Սարդ-մարդու, Հալքի եւ Իքս մարդկանց մասին պատկերապատումները, հոսպիտալացվել է Լոս Անջելեսում: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը:

95-ամյա գրողի շրջապատի աղբյուրները հայտնել են, որ նա փետրվարի լույս 1-ի գիշերը հիվանդանոց է տեղափոխվել շնչահեղձության եւ անկանոն սրտխփոցի ախտանշաններով:

Այժմ նրա վիճակը գնահատվում է՝ կայուն: 2017 թվականին գրողն առողջական վիճակի պատճառով հարկադրված էր չեղյալ հայտարարել մի քանի կարեւոր միջոցառումներ:

2016 թվականի սկզբին Լին խոստովանել է, որ զգալիորեն վատացել է տեսողությունը, ինչի պատճառով ինքը կորցրել է կարդալու եւ գրելու հնարավորությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս