Բաժիններ՝

Մինիվենը Շանհայում վրաերթի է ենթարկել հետիոտններին, տուժել է առնվազն 17 մարդ

Մինիվենը փետրվարի 2-ի առավոտյան Շանհայում վրաերթի է ենթարկել հետիոտնների բազմությանը, ինչի հետեւանքով տուժել է 17 մարդ: Նրանց բոլորին հոսպիտալացրել են տարբեր վնասվածքներով: Այդ մասին ասված է տեղի տրանսպորտային ոստիկանության հայտարարության մեջ:

Դրանում նաեւ նշվում է, որ մինիվենի վարորդը կասկածվում է դյուրավառ նյութերի անօրինական փոխադրման մեջ: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի առավել բանուկ շրջանններից մեկում՝ Նանցզինսի եւ Սինչան փողոցների հատման վայրում: Մինիվենը, որում գազի բալոններ կային, բռնկել է, տապալել արգելապատնեշը եւ հետիոտնների բազմության մեջ մխրճվել Starbucks սրճարանի մոտ:

Պատահարի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը: Մինիվենում գետնվող մարդիկ այրվածքներ են ստացել: Նախնական վարկածով՝ բռնկման պատճառ է դարձել այն, որ վարորոդը ծխում էր ղեկի առջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728