Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Պուշկինի մեդալով է պարգևատրվել Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հունվարի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Թուրքիայում մարդու իրավունքների հարցը:
ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հունվարի 31-ին այցելել է ՀՀ սահմանադրական դատարան եւ առանձնազրույց ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՍԴ մամուլի ծառայությունից:
Եվրահանձնաժողովը Եվրամիության ինը երկրներից պահանջել է մինչեւ փետրվարի 5-ը միջոցներ ձեռնարկել օդի աղտոտման դեմ պայքարում։
«ԱՄՆ-ի ներքին խնդիրն է, և դա իրենց որոշումներն են և այդ երկրի իրավունքներ են: Իրենք իրենց իրավունքները կատարում են: Մեր երկրի հետ կապված՝ տվյալ անձի որոշակի տնտեսական գործունեությանը չպետք է անդրադառնա դա, և չեմ տեսնում որևէ նախադրյալներ և մեկը մյուսի հետ չեմ կարող կապել»:
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց 62 հոգուց բաղկացած նոր ցանկ:
Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի մի քանի գերատեսչությունների եւ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչները հունվարի 31-ին ստորագրել են համաձայնագրերի փաթեթ առեւտրի, տնտեսության եւ ներդրումների բնագավառում, ինչպես նաեւ մշակութային-հումանիտար ոլորտում:
Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ երկիր, բայց նրա հետ հարկավոր է զարգացնել ռազմավարական գործընկերություն:
«Արմեն Սարգսյանը շատ կարևորում էր Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, օրենքների ընդունման մեխանիզմները, թե ինչպես է պատկերացնում, եթե, իհարկե, համաձայնի և դառնա նախագահ։ Նա դեռևս որոշում չունի, բայց համալսարանականներից շատերը խնդրել են, որ նա տա իր համաձայնությունը»։
«Դավոսում Իլհամ Ալիևը հստակ արտահայտեց այն միտքը, որ այն զենքը, որ Ռուսաստանից եկել էր այդ օրերին, անմիջապես պետք է տեղափոխվի շփման գիծ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը և սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրել է պատճառներից մեկը, թե ինչու է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկի մասին մտածելու համար ժամանակ խնդրել:
Վենեսուելայի ազգային գաղտնարժույթի՝ պետրոյի նախնական վաճառքը կմեկնարկի փետրվարի 20-ին: Հունվարի 30-ին այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, երկրի մայրաքաղաք Կարակասից հայտնել է Prensa Latina գործակալությունը:
Թուրքիայի սիրողական ֆուտբոլի առաջնության 2-րդ դիվիզիոնում հանդես եկող Հարունուսթասփոր ակումբը թուրքական մեկ այլ Քարասու Քուլթուրսփորից գնել է թուրք ֆուտբոլիստ Օմեր Ֆարուք Քըրօղլուին:
«Գոնե այս պաշտոնում մենք տեսնում ենք, որ մարդն ունի թե՛ փորձ, թե՛ կրթություն, և այլն: Ինձ համար դժվար է խոսել Արմեն Սարգսյանի մասին, ես սուբյեկտիվ եմ այդ հարցում, որովհետև վաղուց ճանաչում ենք իրար»:
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում բժիշկների ձերբակալումն այն բանի համար, որ վերջիններս Սիրիայում խաղաղության կոչեր են արել:
Ամերիկացիների մեծամասնությունը դրական է գնահատում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսին հղած ուղերձը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Երկրի դրության մասին» Կոնգրեսին հղված ուղերձը Միացյալ Նահանգների նախագահի այդօրինակ ամենաքննարկվող ելույթն է դարձել Twitter սոցիալական ցանցի պատմության մեջ:
Մոսկվայի Կունցեւյան դատարանն օրինական է ճանաչել դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը. վերջինս ավելի վաղ բողոքարկել էր ամուսնալուծությունը:
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 19-20-ը կայցելի Բաքու:
94 տարեկան հասակում հունվարի լույս 29-ի գիշերը վախճանվել է իսրայելացի պոետ, լրագրող եւ ռեժիսոր-դոկումենտալիստ Խայիմ Գուրին:
Լրագրողներ Մաքսիմ Շևչենկոն և Նիկոլայ Սվանիձեն ձեռնամարտի են բռնվել «Комсомольская правда» ռադիոկայանի ուղիղ եթերում:
Հունական պարեկային նավը Էգեյան ծովում մոտեցել է Իզմիրի Քարաբուրուն թերակղզու սահմաններին։ Թուրքական «Haberler» լրատվակայքի բնութագրմամբ՝ բյուզանդական դրոշ կրող նավը փորձել է սադրանքի ենթարկել Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերին։
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ:
ՆԱՏՕ-ի SNMG-2 (Standing NATO Maritime Group) Երկրորդ մշտական ռազմածովային խմբավորման մեջ մտնող Մեծ Բրիտանիայի թագավորական ՌԾՈւ-ի 45 Duncan նախագծի հրթիռային էսկադրային ականակիրը եւ Gaziantep թուրքական ֆրեգատը հունվարի 30-ին մտել են Սեւ ծովի ջրատարածք:
Ամերիկացի դերասան եւ երաժիշտ Մարք Սալինգին գտել են մահացած, ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:
Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Համբարձումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին: