Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը բանակցելու է մեկնել Մոսկվա

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ երկրի ԱԳ նախարարության Եվրոպայի Առաջին դեպարտամենտի ղեկավար Իմ Չհոն Իլի գլխավորությամբ, փետրվարի 2-ին մեկնել է Մոսկվա՝ ռուս գործընկերների հետ խորհրդակցելու հրատապ հարցերի շուրջ:

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Փենյանում ՌԴ դեսպանությունում: «Փետրվարի 2-ին ԿԺԴՀ-ում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Մինաեւը Փենյանի Սունան օդանավակայանում ուղեկցել է ԿԺԴՀ-ի պատվիրակությանը՝ Եվրոպայի Առաջին դեպարտամենտի ղեկավար Իմ Չհոն Իլի գլխավորությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ, որը զետեղված է Facebook-ում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս