Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին՝ իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից: Դա ճիշտ չէ, որ մարդկային և ոչ քաղաքական առումներով:
Բանգլադեշում ուժեղ հեղեղումների պատճառով, որոնք երկրում սկսվել են հուլիսի 10-ից, մահացել է առնվազն 114 մարդ:
Պետությունների ու կառավարությունների ղեկավարները, պաշտոնական օտարերկրյա պատվիրակությունները հուլիսի 27-ին մասնակցել են 93 տարեկանում կյանքից հեռացած Թունիսի նախագահ Ալ Բաջի Կաիդ ալ Սիբսիի հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունեցել նախագահական պալատում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանին պաշտոնազրկելու պահանջով խնդրագիրը պետության ղեկավարի կայքում հավաքել է անհրաժեշտ 25 հազար ստորագրությունները:
Աֆղանստանի արևելքում գտնվող Ղազնի քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս 20-ը ստացել են վնասվածքներ:
Նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցին հանդես եկավ մերժողական հայտարարությամբ, սկսվել է այն մերժող ստորագրահավաք, բացահայտվում են դրան կողմ արտահայտվող մարդիկ, կազմակերպություններն ու լրատվամիջոցները։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող, կործանված МиГ-29-ի փնտրտուքները շարունակվում են:
Մարդկանցից կարելի է վիրավորվել, բայց վերաբերմունքս չի փոխվում, ես ապրում եմ իմ հայրենիքով, ամեն ինչ անելու եմ, որ իմ երկրում նպաստավոր պայմաններ ստեղծեմ: Ես շատ բաներ արել եմ ու կանեմ, Ռուսաստանից էլ եմ շարունակելու հասարակական-քաղաքական գործունեությունս: Ամեն մարդ իր երկրի համար պետք է ինչ-որ գործ անի՝ առանց քաղաքականացված իզմերի: Ես կուզեի, որ մեր երիտասարդությունը պատշաճ ուսում ստանա ու իր գիտելիքներն օգտագործի Հայաստանում:
Հարցին՝ այսինքն օգտատերն ապատեղեկատվությո՞ւն է տարածում, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հստակ պատասխանել է արդեն հարցին, որ նման բան չկա։
Ֆիլիպինների հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ, 12-ը ստացել են վնասվածքներ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հայտնել է, որ պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
168.am-ը Գևորգ Պետրոսյանին խնդրեց մեկնաբանել իր գրառումը, հատկապես՝ ի՞նչ ակնկալիքներ ուներ ԲԴԽ-ից, ու ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում է առաջարկում:
«Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին քաղաքական կուրսի եւ միջազգային հարթակներում կապերի հաստատման գործընթացի հետ։
«Մայիսի 15-ից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընտանյոք հանդերձ տեղափոխվել է կառավարական ամառանոց։ Ինչպես ասում են՝ նրանք էլ վերջնականապես համալրեցին ազնվականների ու էլիտարների շարքերը։
«Միանշանակ այս ամենը կապ ունի տարածաշրջանում ամերիկյան ներկայության ամրապնդման ցանկության հետ, որի գլխավոր թիրախն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԱՄՆ-ի սրված հարաբերություններն են և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Նախկինում երբեք նման ծավալների աջակցության մասին խոսք չի եղել»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի միջոցով դիմել է Օդեսայի բնակիչներին, որպեսզի օգնեն իրեն 5 թեկնածուների շարքից ընտրել Օդեսայի ղեկավարին:
Հայտնի է, որ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության համալիր հարկային ստուգումների թիվ 6 բաժնի պետ Արամ Վազգենի Շաքարյանը ՊԵԿ նախագահի մորաքրոջ որդին է։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է Կուբայի ևս 4 կազմակերպություն, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, պատկանում են Կուբայի զինված ուժերին և շահույթ են բերում վերջինիս:
«Անիրատեսական նախաձեռնություն է, բայց քննարկումներ կարող են լինել այդ մասին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի՝ ՀՀ-ն ու ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակիցներ կարող են լինել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ընդհատել հանգիստը Ֆորտ Բրեգանսոն նստավայրում, որպեսզի մասնակցի Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Քաիդ աս Սեբսիի հուղարկավորությանը, որը պլանավորված է հուլիսի 27-ին:
«Ստեղծված իրավիճակը Սահմանադրական դատարանի ճգնաժամ չէի որակի: Այդուհանդերձ, ՍԴ-ի հետ քաղաքական իշխանության բացահայտ առճակատումը, ՍԴ-ի ներսում տեղի ունեցող խմորումները խիստ խնդրահարույց են»:
Մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը միացել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին: 168.am-ի հետ զրուցում նա նշեց, որ համամիտ է բոլոր այն գնահատականների հետ, որոնք հնչեցնում են մասնագետները, և տեսնում է բոլոր այն ռիսկերը, որոնք մատնանշում են նրանք:
Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Որևէ խնդիր Վենետիկի հանձնաժողով դիմելու մեջ, իհարկե, չկա, ինչպես և չկար այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով իրացնել իր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավունքն ու խորհրդատվական կարծիք ստանալ այդ հեղինակավոր կառույցներից։
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտավորյալ է բախման գնում Եվրամիության եւ Իռլանիդայի հետ Brexit-ի շուրջը, այդ մոտեցումը բնավ չի օգնում գործին:
Նրա խոսքով՝ խուզարկության ընթացքում իրավապահները տիրապետել են քրեական այնպիսի գործերի, որոնք որևէ առնչություն չունեն հարուցված գործի հետ, և այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ գործերը ոչ թե չիմանալով են վերցրել, այլ կրիչը տեղադրել են համակարգչի մեջ, կարդացել են տեղեկատվությունը և այն վերցրել։
Օդերեւութաբանական վտանգի ամենաբարձր (կարմիր) մակարդակը, որը հուլիսի 25-ին Ֆրանսիայի հյուսիսի 20 դեպարտամենտներում սահմանվել էր շոգի պատճառով, հուլիսի 26-ին չեղյալ է հայտարարվել, հաղորդել է Meteo France օդերեւութաբանական ծառայությունը։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կապակցությամբ Պաշտպանության նախարարության ղեկավարության կարգադրությամբ Ադրբեջանի տարածքում դադարեցվել են բոլոր ուսումնավարժական թռիչքները: Ի
ԱՄՆ արտաքին գործերի նախարար Մայք Պոմպեոն Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ հայտարարել է, որ այդ քայլը ԱՄՆ-ի համար անընդունելի է:
«Քրեական դատավարության օրենսգրքի 227, 228 հոդվածներն ամրագրում են, որ, երբ տվյալ անձը գտնվում է վարույթ իրականացնող մարմնի հետ նույն տեղում, ապա չի կարող չմասնակցել գործողությանը։ Սա տրամաբանական չէ և հակաօրինական է։ Գտնվելով դատարանում՝ նրան ուղղակի մասնակից չեն դարձրել քննչական գործողություններին»: