«Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա, և երբևէ կլինի այնպիսի ղեկավար, որը կգնա այս քայլին և հասարակության մեջ կստեղծի կոնֆլիկտոգեն իրադրություն»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում բոլորը խոսում և քննարկում են Ստամբույլյան կոնվենցիայի վավերացման հարցը։

Նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցին հանդես եկավ մերժողական հայտարարությամբ, սկսվել է այն մերժող ստորագրահավաք, բացահայտվում են դրան կողմ արտահայտվող մարդիկ, կազմակերպություններն ու լրատվամիջոցները։

Երևի նկատել եք, որ ոչ <<Մեկ Հայաստան>> կուսակցությունը, ոչ ես, չենք անդրադարձել այս գործընթացին, քանի որ ունենք համոզմունք և վստահություն, որ Նիկոլ Փաշինյանը այս կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման, քանի որ քաջ գիտակցում է, որ սա կլինի իր իշխանության և անձնական կարիերայի վերջը։

Հասկանում եմ, որ իշխանության մեջ ծանրակշիռ մասնակցություն և ազդեցություն ունեցող կենտրոնը, և որոշ աշխարհաքաղաքական ուժեր ահռելի ճնշում են գործադրում Փաշինյանի վրա՝ իրենց օրակարգն առաջ տանելու և Հայաստանում ծայրահեղ ազատական կառավարում հաստատելու համար։

Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա, և երբևէ կլինի այնպիսի ղեկավար, որը կգնա այս քայլին և հասարակության մեջ կստեղծի կոնֆլիկտոգեն իրադրություն։

Չափազանց մեծ է լինելու անձնական և քաղաքական պատասխանատվության բեռը։

Եկեք ապավինենք իշխանության բանականությանը և առաջնորդվենք խելամտության կանխավարկածով»։

https://www.facebook.com/aghazinyan/posts/10211225124184103

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։