Բաժիններ՝

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը. կա տուժած

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Հ.-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 69-ամյա Սերգեյ Ջ.-ի վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930