Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայերս աչքի ենք ընկնում հոգեկերտվածքի ևս մի յուրահատուկ ֆենոմենով․ մենք ունենք ազգային արհեստական բարդություններ ստեղծելու սինդրոմ, երբ ստեղծում ենք «ներքին թշնամիներ», ապա փորձում դրանց ոչնչացնել։
ԱԺ աշնանային նստաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում խորհրդարանում՝ երեք կարևորագույն գործընթացներ, որոնք կընթանան զուգահեռաբար, ու դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն: Դատաիրավական համակարգի փոփոխություներ, անցումային արդարադատություն…
ՀՀ դատական իշխանությունը և իրավական համակարգը անկախացումից ի վեր անցել են բարեփոխումների մի քանի փուլեր՝ հետևողականորեն արձագանքելով տարբեր ժամանակահատվածներում դատական և իրավական համակարգերի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին:
Մեծ Բրիտանիան պատրաստվում է առանց գործարքի Եվրամիությունից (ԵՄ) դուրս գալուն, ինչը նախատեսում է վերադարձ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առեւտրական նորմաներին:
«Որևէ դիվիդենտ Ադրբեջանն այս քայլերով չի կարող շահել: Ընդհակառակը, ուղղակի իր ներքին լարված իրավիճակը, այնտեղ ծավալվող քննարկումներն իրեն հարկադրում են շարունակ պատրվակ փնտրել»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, մեկ տարի անց շատերին տեսանելի է դարձել այն, ինչ իրենք տեսնում էին ի սկզբանե՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործընթացը բացառապես քաղաքական է:
Թուրքիայի Էրզրում քաղաքում վիճաբանության հետևանքով ծեծկռտուք է տեղի ունեցել աֆղան փախստականների և թուրքերի միջև։
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ դատական համակարգում տեղի ունեցող մի քանի աղմկահարույց միջադեպերի և 2018 թվականի հայտնի իրադարձություններին հաջորդած մի շարք իրողությունների:
Հալեպում կրակոցի հետևանքով սպանվել է 17-ամյա Շանթ Քեոշկերյանը:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը հանրության մոտ ստացել է բավարար արձագանք, մարդիկ շատ լավ հասկացել են, թե իրականում ինչ է կատարվում, հասկացել են, որ այս ամենը քաղաքական հետապնդում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու օրում հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է երկու հայ զինվոր, որից մեկը ինքնասպան է եղել, երկուսն էլ վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու մասով մանրամասներին տեղյակ չէ, սակայն վստահ է, որ այդ ամենն անմիջական կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ վերջինիս որոշմամբ մայիսի 18-ին Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր։
Իտալիայի առափնյա պահպանության ծառայության Gregoretti նավը կանգնած է Աուգուստա նավահանգստի (Սիցիլիա կղզի) առաջ՝ սպասելով 131 միգրանտերի ափ իջեցնելու թույլտվության:
Ռազմական տեխնիկայի ոլորտում անակնկալներ են սպասվում, որոնք կլինեն տարբեր ուղղություններով՝ և՛ գնման, և՛ ձեռքբերման, և՛ տեղում արտադրության տեսքով: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, նոր զինտեխնիկայի ձեռքբերման հետ կապված:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը որքանո՞վ առնչություն ունի Արցախի հարցի հետ, նշեց, որ երբևէ դավադրությունների տեսության կողմնակից չի եղել և աշխատել է ներքին գործընթացները չկապել մեծ աշխարհաքաղաքական գործընթացների հետ։
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մոտակայքում գնացքը բախվել է տաքսուն, ինչի հետևանքով տուժել է հինգ անձ, որոնցից մեկը՝ կին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 29-ին ընդունել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեյա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և «Հայ դատի» ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի անդամներ:
Ռուսաստանը չի հայտնել Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման հստակ ժամկետները:
Օրերս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վերջին շրջանում մեծ քննարկումների արժանացած Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունների վերաբերյալ:
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնումը տեղի չի ունենա։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, այս մասին տեղյակ է պահվել նաեւ ՀՀ իշխանություններին, ովքեր ռուսական կողմի պատասխանը չեն հրապարակում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Ախալցխա քաղաքում ձերբակալել են Ինտերպոլի կողմից որոնման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացու:
«Ադրբեջանի զինված ուժերը հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող:
Ըստ նրա՝ զոհերի հարազատներին սկզբում ստիպում էին հայտարարել, թե Քոչարյանը «մարդասպան է և պետք է նստի», իսկ հետո, երբ պարզվեց, որ «երկրորդ նախագահն արյան հետ որևէ կապ չունի», նրանց ստիպեցին, որ հայտարարեն, թե ինչ-որ մեկը մեղավոր է և պետք է պատասխան տա։ Այս ամենը, նրա կարծիքով՝ դուրս է բոլոր բարոյական օրենքներից։
«Վերջին օրերին լարվածություն է նկատվում հայաստանյան սահմաններում և, ցավոք, ունենք զոհ և վիրավոր, սակայն հակառակորդի գործողություններին մեր զինված ուժերը համարժեք պատասխան են տվել»,- նշեց Բալայանը և հավելեց, որ մանրամասներին չի կարող անդրադառնալ, քանի որ քրեական գործ է հարուցվել:
«Ինքս որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ, թե պայմանական ինչ մեղադրանք է առաջադրվել դատավորին, և լիազորությունների կասեցումն ինչ գործի շրջանակներում է եղել։ Այդ պատճառով էլ որևէ գնահատական չեմ կարող տալ։ Բացի այդ, ի պաշտոնե իրավունք չունեմ ԲԴԽ-ի որոշումներին գնահատականներ տալ»:
Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների (դայվինգ) դպրոցներ են բացվել։ Այս իրադարձությունը հետաքրքրել է նաև հայ սուզորդներին, և օրերս Հայաստանից 10 հոգանոց մի խումբ է մեկնել Աղթամար կղզի։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի շուրջ ստեղծված արհեստական աղմուկի վերաբերյալ մի շարք պարզաբանումներ է ներկայացրել: Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Ռուստամ Բադասյանը նշեց, որ միտում է տեսնում իշխանության նկատմամբ բացասական ազդեցություն ձևավորելու:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։
ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը հարված է հասցրել Սիրիայի Դեյր Զորի նահանգի Էզ Զեր բնակավայրին:
««Մարտի 1»-ը բացահայտված չէ, ցանկանում եմ հռետորական հարց ուղղել, ո՞ւր են «Մարտի 1»-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները»,- շեշտեց Վ. Սողոմոնյանը։