ՊՆ խոսնակը հերքում է Նախիջևանի պոստերը պահող պայմանագրային զինծառայողների աշխատավարձի վերաբերյալ գրառումը

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Հմայակ Մկրտչյանն իր էջում գրել էր, որ հայ –     ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի պոստերը պահելու համար պայմանագրային զինծառայողները ստացել են 65 հազար դրամ աշխատավարձ։

«Նախիջևանի պոստերը պահելու համար պայմանագրային զինծառայողին վճարում են օրը 6500 դրամ, 14 օր սահմանը պահելուց հետո մարդիկ վերադարձել են, ու պարզվում է՝ վճարելու են 65000-ը, իսկ մնացածը եկամտահարկ են պահելու…

Պատկերացնում եք, օրը մի բանվորի փող են տալիս գիշեր-ցերեկ սահման պահողին՝ մի բան էլ եկամտահարկ են պահում: Վայ ես ձեր անմեղսունակ …»,- գրել էր օգտատերը։

168.amՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը։

«Սա տրամաբանությունից դուրս է, նման բան չկա»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Հարցին՝ այսինքն օգտատերն ապատեղեկատվությո՞ւն է տարածում, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հստակ պատասխանել է արդեն հարցին, որ նման բան չկա։

«Խնդրում եմ, եկեք խնայենք մեր ժամանակը»,- եզրափակեց Ա. Հովհաննիսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս