Բաժիններ՝

Ֆրանսիայի հյուսիսում չեղյալ են հայտարարել օդերևութաբանական վտանգի կարմիր մակարդակը

Օդերեւութաբանական վտանգի ամենաբարձր (կարմիր) մակարդակը, որը հուլիսի 25-ին Ֆրանսիայի հյուսիսի 20 դեպարտամենտներում սահմանվել էր շոգի պատճառով, հուլիսի 26-ին չեղյալ է հայտարարվել, հաղորդել է Meteo France օդերեւութաբանական ծառայությունը։

Նաեւ Ֆրանսիայի այն դեպարտամենտների թիվը, որտեղ սահմանվել էր նարնջագույն մակարդակ, 60-ից նվազել է 31:

Հուլիսի 25-ին Փարիզում գերազանցվել է ջերմաստիճանային ռեկորդը, ջերմաչափի սյունը բարձրացել է մինչեւ 42,6 աստիճանի նշագիծը: Բացի Փարիզից, ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել Ֆրանսիայի ավելի քան 50 քաղաքներում:

Անոմալ շոգի առաջին էպիզոդը Ֆրանսիայում դիտվել է հունիսի վերջին, այն ժամանակ ջերմաչափի սյունը երկրի մի շարք տարածաշրջաններում բարձրացել է 40 աստհիճանից, մի քանի դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր (ամենաբարձր) մակարդակ: Գերազացվել են ջերմաստիճանային ռեկորդները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս