Բաժիններ՝

Բանգլադեշում հեղեղումները խլել են 114 մարդու կյանք

Բանգլադեշում ուժեղ հեղեղումների պատճառով, որոնք երկրում սկսվել են հուլիսի 10-ից, մահացել է առնվազն 114 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանգլադեշում գետերի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ:

Մի քանի հարյուր հազար մարդ ստիպված է եղել թողնել սեփական տները:

Առողջապահական ոլորտի ներկայացուցիչները հայտնել են, որ շուրջ 15 հազար մարդ վարակվել է ինֆեկցիոն հիվանդություններով, որոնք եկել են ջրի միջոցով: Շատերը տարբեր աստիճանի և բարդության վնասվածքներ ունեն:

Ներկայում երկրում գործում է սեփական տները լքած անձանց ժամանակավոր կացության 1400 կենտրոն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031