ԱՄՆ-ի հետ ասոցիացված Պուերտո Ռիկո կղզի-պետության նահանգապետ Ռիկարդո Ռսելիոն հայտարարել է, որ պաշտաթող է լնում սկանդալի հարուցած բողոքների լույսով:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ:
Հուլիսի 23-ից ի վեր առնվազն 51 մարդ է զոհվել կայծակների հարվածներից Հնդկաստանի Բիհարի եւ Ջարքանդի նահանգներում, որտեղ հզոր տեղատարափ անձրեւներ են՝ ամպրոպներրի ուղեկցությամբ:
ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանելու իր առեւտրական նավերը Պարսից ծոցի շրջանում, բայց չի պատրաստվում զինվորական ուղեկցող խումբ ապահովել դրանցից յուրաքաչյուրի համար:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը վերջին հինգ տարում ամրապնդել է իր ներուժն այն բանի ֆոնին, որ համաշխարհային հանրակցությունը կենտրոնացած էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա:
«Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՍԴ-ի եւ Հրայր Թովմասյանի դեմ ամենաակատիվ պայքարողը վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակված, ժամանակին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղակալ, դրանից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Եղիշե Կիրակոսյանն է (Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի որդին, ում եղբայրը՝ Արա Կիրակոսյանը՝ Հայբիզնեսբանկի վարչության նախկին նախագահը, 2017-ին դատապարտվեց 13 տարի ազատազրկման):
Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) մինչեւ տարեվերջ դադարցենում է վարկերի տրամադրումը Թուրքիային՝ Անկարիայի կողմից Կիպրոսի ափի մոտ երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման պատճառով:
Բրիտանական դրոշի ներքո առեւտրային նավն անցել է Որմզդի նեղուցով եւ ժամանել Կատարի նավահանգիստ՝ անցյալ շաբաթ Իրանի իշխանությունների կողմից առաջին անգամ Stena Impero նավթատար լցանավի կալանման հետ կապված միջադեպից հետո:
«Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու»։
Ամերիկյան «Defense News» կայքը հրապարակել է աշխարհի առաջատար 100 ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը: Այն կազմվել է նախորդ տարի ռազմարդյունաբերական արտադրանքի վաճառքի ծավալների հիման վրա: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Վարչապետը մեկ տարի լինելով կառավարման ղեկին՝ խոստումներ էր տալիս, նշելով, որ, երբ ստանձնի Կառավարության ղեկավարի պաշտոնը, ներդրումներ կբերի Հայաստան։ Դրանից հետո նշեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո ներդրումներ կգան Հայաստան, սակայն դրանից հետո էլ ներդրումներ չեղան։ Փաստորեն, վարչապետն իր խոստումները չկարողացավ կատարել»։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդես է եկել Թուրքիայում հաստատված փախստականների վերաբերյալ հայտարարությամբ:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական մակարդակին՝ Հալբախն ասաց, որ կողմերը ցանկություն չեն հայտնում հարաբերությունները փոխադրել այլ մակարդակի, քանի որ դեռ երկար ժամանակ չի անցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումից։
Անորոշության և հակասության մի քանի ամիսներից հետո, թե՛ Եվրամիությունը (ԵՄ), թե՛ Միացյալ Նահանգները նույն շաբաթվա ընթացքում որոշեցին պատժել Թուրքիային երկու տարբեր խախտումների համար:
«Ես իմ դիրքորոշումն եմ հայտնում և խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն կարծիք կազմելու կոնվենցիայի մասին, անպայման ընթերցեն տեքստը և չտրվեն մանիպուլյացիաների, որոնք իրենց ներքաշում են գործընթացների մեջ, որոնց հեղինակների մղումների շուրջ ես լուրջ կասկածներ ունեմ»:
Այսօր Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը։
ԱՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկել ենք Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արցախի կառույցի նոր կենտրոնական կոմիտեին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրել առաջիկա տարիների մեր անելիքներն ու որոշումները:
Փաստը ցավալիորեն մնում է այն, որ Հայաստանից մարդիկ այսօր էլ շարունակում են արտագաղթել, իսկ այդքան գովազդված ներգաղթը կամ հայրենադարձությունը այդպես էլ չկայացավ համազգային լավատեսության անգամ ամենաբարձր պիկին: Խորհրդանշորեն, անգամ Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հայրենիքում բնակարաններ չգնեցին, չնայած ամենաբարձր մակարդակով բազմիցս հնչած խնդրանքներին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննության վերաբերյալ որոշումը և մերժեց դատախազության բողոքը. Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի կիրառվի:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Սիրելի հայրենակիցներ, մամուլի այն «լուսաբանումները», թե Սամվել Բաբայանը պատրաստվում է փակել միջպետական ճանապարհներ, չեն համապատասխանում իրականությանը, զուտ այն պատճառով, որ դա դեմ է Սամվել Բաբայանի պետականամետ դիրքորոշմանը և առհասարակ դեմ է առողջ հասարակարգի ձևավորման նրա մոտեցումներին։
«Մեզ մոտ չպետք է լինեն ո՛չ յուրայիններ ու թշվառներ, ո՛չ էլ մարդիկ, որոնց ամեն ինչ կարելի է, կամ՝ հակառակը։ Սա առողջ և պարզ տրամաբանություն է, Արցախն այդպիսի երկիր է և նման երկիր պետք է լինի միշտ»,- ասաց Դավիթ Բաբայանը։
ՀՀ վերաքննիչ դատարանի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքից կալանքը մասամբ հանելու գործով նիստի ժամանակ քննարկվեց նաև Երկրորդ նախագահից առգրավված մի քանի միավոր անվանական զենքի վերադարձի հարցը։ Ռ. Քոչարյանը տեղեկացրեց, որ, երբ նրան առաջին անգամ էին ազատ արձակել, նա երկու անգամ երկու փաստաբանի ներկայությամբ պահանջել է քննիչից վերադարձնել իր անվանական զենքը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Օրերս ադրբեջանական սահմանապահները նոր հենակետ են դրել ադրբեջանա-վրացական սահմանի հատվածներից մեկում: Իրադարձությունը շարքային կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ նոր հենակետը տեղակայվել է հենց այն հատվածում, որի պատկանելիության համար կատաղի վեճեր են ընթանում. անմիջականորեն քրիստոնեական Դավիդ Գարեջիի վանքի մոտ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մեկ տարի է, ինչ պնդում եմ, որ այս իշխանությունները համարժեք չեն Հայաստանի և Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին:
Վրաստանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը:
Թեհրանը պատարստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի, հուլիսի 24-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում։
«Հարգելի մտահոգներ, իշխանության որոշ ներկայացուցիչներ Ստամբուլյան կոնվենցիայի բացահայտ քարոզչությանն են լծվել. մարդկանց համոզում են, թե «ինչքան լավ ու օգտակար բան է» այս փաստաթուղթը: