ՀՀ ոստիկանությունը հիմա էլ է փնտրում Վանո Սիրադեղյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
«Զարմանալի էր կենսաթոշակի հարցով. ասում եմ՝ լավ, ես պետք է կոմունալ ծախսերը հոգամ, փաստաբանական ծախսերը հոգամ, ինչո՞ւ եք էդպես անում, որ ես՝ ունենալով հնարավորություն, օգտվեմ իմ հարազատների աջակցությունից, ինձ համար դա պատիվ չէ, արձագանքը նույնը մնաց»:
Աշխարհը պետք է շնորհակալությամբ ընկալի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ջանքերը Որմզդի նեղուցում ծովային ուղիների պաշտպանության ուղղությամբ:
Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանին Պրահայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ անձնագրով, հայտնաբերել է ոստիկանությունը՝ արտերկրի գործընկերների հետ համատեղ, իսկ նրան հայրենիք բերելը ոստիկանության խնդիրը չէ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
«Ես չեմ կարող ասել, տեղեկացված չեմ եղել` նախկինում ինչ ա եղել, ոնց ա եղել։ Ես կխոսեմ այս ներկա մեր օրերի մասին»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է ոստիկանությունը պայքարել Սևանում ձկնագողության դեմ, երբ նախկին ոստիկանապետի զոքանչը զբաղվում էր սիգի բիզնեսով և գուցե նրան ասում էր մի քիչ թույլ պայքարել ձկնագողության դեմ։
Իտալիայում սկսվել է տրանսպորտային հատվածի աշխատողների ընդգրկուն գործադուլը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը և քայլողներն ինչ-որ կարողացել են անել, արդեն արել են։ Շարունակությունն իրենց հնարավորություններից բարձր է ու դրա համար պետք չի մեղադրել, դա է իրենց կարողությունը, ավելին պահանջելն անիմաստ է և գուցե արդար էլ չի։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերելը Լեհաստան կժամանի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որը կնշվի սեպտեմբարի 1-ին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննությունը։ Դատական նիստին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Չինաստանի հարավի Գույչժոուի նահանգում երկու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, առնվազն 40 մարդ համարվում է անհայտ կորած:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին լրատվամիջոցներում անընդհատ տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ ուսումնասիրություններ են սկսվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից նախկինում պաշտոնավարման շատ գործողությունների մասով:
ՆԱՏՕ-ի ուժերին պատկանող ավտոմոբիլը հուլիսի 24-ին Աֆղանստանի մայրաքաղաքում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքից:
Թուրքական լրատվական կայքերը հայտնում են, որ հուլիսի 24-ին վաղ առավոտյան Կարս նահանգում իրականացված հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության նախկին և ներկայիս գործիչներ։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն hուլիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանի որդին՝ Տարոն Մինասյանը, ազատվել է Կենտրոնական բանկում Սիսիանի տարածքային դրամարկղային կենտրոնի տնօրենի պաշտոնից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավորները դեռ լիարժեք ռելաքսի մեջ չեն՝ նրանց մեծ մասը դեռ չի մեկնել հանգստանալու: ՍԴ-ի շուրջ զարգացումները եւ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը ստիպել են, որ «ոտքը կախ գցեն» Հայաստանում:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել։ Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու։
Հուլիսի 8-ին հրապարակվեց ամերիկյան IRI ինստիտուտի՝ 2018-ի հոկտեմբերին եւ 2019-ի մայիսին Հայաստանի վերաբերյալ իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը։ Հետազոտությունը պարունակում է մի շարք բաժիններ, որոնք այս կամ այն կերպ քննարկման առարկա դարձան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «չնայած ԱԺ-ն պաշտոնապես գտնվում է արձակուրդում, սակայն իշխանական խմբակցության անդամներին «շեֆակազմը» հորդորել է ուշիուշով հետեւել քաղաքական բոլոր զարգացումներին, մի մասին անգամ հանձնարարել են չբացակայել քաղաքից, քանի որ, ըստ տեղեկությունների, Փաշինյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ Սամվել Բաբայանի թիմակիցների լարվածությունն այս օրերին իր գագաթնակետին է հասել։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական նեկայացուցիչ Աբաս Մուսավին հուլիսի 24-ին «բացարձակապես անընդունելի» է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքն Աֆղանստանում պատերազմը հաշված օրերում շահելու՝ Վաշտինգտոնի ունակության մասին, հաղորդել է IRNA գործակալությունը։
Մարկ Էսփերը, որի թեկնածությունն ավելի վաղ ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը, պաշտոնապես ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը:
Չինաստանը կողմնակից է ոչ մի կարգի հանգամանքներում առաջինը միջուկային զենքի չկիրառման քաղաքականությանը:
Եվրամիությունը (ԵՄ) սերտ շփան մեջ է այն երկրների հետ, որոնք մտադիր են պարեկել Հորմուզի նեղուցն ազատ նավարկություն ապահովելու համար, սակայն բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում:
Չինաստանը (հաշվի առնելով Թայվան կղզին) առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին այն խոշոր ընկերությունների թվով, որոնք մտել են Fortune Global 500-ի ցանկը:
Ուզեն թե չուզեն, իշխանությունների համար միակ ելքը մնում է՝ ենթարկվել եվրոպական որոշումներին։ Իհարկե, հօգուտ մեր իշխանությունների՝ պետք է նկատել, որ ՄԻԵԴ-ի արձագանքը բավականին երկար է տևում։
«Նախկինում պարոն Փաշինյանը բազմիցս է գնահատել նախորդ իշխանություններին, որ նրանք հասարակությունից կտրված են, հասարակության և իշխանությունների միջև մեծ, խորը փոս կա, ու նրանք միմյանց չեն հասկանում։ Հիմա գրեթե նույն բանը ես այսօր էլ եմ տեսնում»։
«Հետագան էլ կախված է լինելու նրանից, թե ինչպես կիրացվեն այս ռեսուրսները, ինչպես կիրականացվեն հայտարարված բարեփոխումները, ինչ ծավալով և արագությամբ։ Այս հարցում ԵՄ-ն բավականին ճկուն քաղաքականություն է վարում և անընդհատ մոնիտորինգի է ենթարկում բոլոր ծրագրերի իրականացումը, ծախսը, արդյունքները»։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն ստանձնած Բորիս Ջոնսոնի ազգությամբ թուրք մեծ պապին Օսմանյան կայսրությունում մեղադրել են հայերին պաշտպանելու մեջ:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, որն առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը: