Բաժիններ՝

Մակրոնը կընդհատի արձակուրդը, որպեսզի հրաժեշտ տա Թունիսի նախագահ աս Սեբսիին. BFM

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ընդհատել հանգիստը Ֆորտ Բրեգանսոն նստավայրում, որպեսզի մասնակցի Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Քաիդ աս Սեբսիի հուղարկավորությանը, որը պլանավորված է հուլիսի 27-ին: Այդ մասին հաղորդել է BFM հեռուսաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Բեժի Քաիդ աս Սեբսին մահացել է հուլիսի 25-ին 92 տարեկան հասակում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին: Հանրապետության վարչապետ Յուսեֆ Շահեդը յոթնօրյա ազգային սուգ է հայտարարել պետության ղեկավարի մահվան կապակցությամբ:

Նախագահի որդի Հաֆեզ Քաիդ աս Սեբսիի խոսքով՝ իր հոր մահվան պատճառ են դարձել սննդային թունավորման հետեւանքները, հաղորդել է ԻՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031