
Զելենսկին Օդեսայի համայնքապետ ընտրելու հարցում դիմել է սոցցանցի օգտատեր քաղաքացիների օգնությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի միջոցով դիմել է Օդեսայի բնակիչներին, որպեսզի օգնեն իրեն 5 թեկնածուների շարքից ընտրել Օդեսայի ղեկավարին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես և խոստացել էի, դիմում եմ ձեզ Օդեսայի ղեկավար ընտրելու հարցում խորհրդի համար: Մենք հինգ թեկնածու ենք ընտրել: Ի ՞նչ կասեք այս անձանց վերաբերյալ»,- գրել է նախագահը:
Զելենսկին հրապարակել է նաև թեկնածուների լուսանկարներն ու կարճ կենսագրականները: