ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ին սպառնացել է, որ եթե մինչեւ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հնարավոր վերընտրվելը Պեկինի հետ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը չկնքվի, ապա գործարքի պայմաններն ավելի կոշտ կլինեն։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 30-ին բանակցություններ է վարել Իռլանդիայի իր պաշտոնակից Լեո Վարադքարի հետ եւ խոստացել է նրան Brexit-ից հետո թույլ չտալ սահմանային եւ մաքսային ենթակառուցվածքի հայտնվելը բրիտանա-իռլանդական սահմանում:
Դոլարի նկատմամբ լարիի կտրուկ անժեզրկման պատճառը զբոսաշրջիկների թվաքանակի կրճատումն է:
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում կազմակերպված Հարավարևելյան Ասիայի ազգերի միության 52-րդ ժողովի շրջանակներում Բանգկոկում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին:
Օգոստոսի 24-ին Ուկրաինան Անկախության օրը կնշի նոր ձեւաչափով:
ԱՄՆ-ը դիվանագիտական կապուղիներով պաշտոնական խնդրանք է ուղարկել Գերմանիային՝ մասնակցելու Հորմուզի նեղուցում անվտանգության դիտարկման առաքելությանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Աֆղան ուժայինները «Թալիբան» արմատական շարժման ավելի քան 50 զինյալների են ոչնչացրել Բաղլանի նահանգում իրականացված գործողության ընթացքում:
Cobham Aviation ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ավստրալիայի Փերտ քաղաքի օդանավակայանում բախվել է լուսավորման կայմասյանը, ուղեւորներից ոչ ոք չի տուժել:
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Դիդիե Գիյոմն անհեթեթություն է համարել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ֆրանսիական գինու վրա մաքսատուրքերի հնարավոր սահմանումը հանրապետությունում ընդունված «թվային հարկի» կապակցությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքըհայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքում ընթացող բախումների հետևանքով հազարավոր սիրիացիներ նախորդ շաբաթվա վերջին փախուստի են դիմել դեպի Թուրքիայի սահման:
«Ստամբույլյան կոնվենցիան չի վավերացվելու, բայց ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները գիտակցում են դրա անհրաժեշտության բացակայությունը կամ դրա վտանգավորությունը ներհասարակական համերաշխության համար, այլ Սահմանադրական դատարանը այն ճանաչելու է հակասահմանադրական»։
Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ պատմությունն ուղեկցվում է պայքարով հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:
Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաեւ աշխատասենյակի դուռը կնքելու եւ աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:
114 պետությունների ղեկավարներ, ինչպես նաեւ ավելի քան կառավարությունների 80 ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) ամբիոնից ելույթ կունենան սեպտեմբերի 24-ից մինչեւ 30-ն անցկացվելիք բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճերի ընթացքում։
Այսօր Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը:
Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նպատակ է ընտրված՝ համակարգը սեփական շահերին ծառայեցնելը: Օր օրի սա ավելի նկատելի է դառնում, ստանալով բացահայտ ամենաթողության դրսևորումներ։ Առաջնորդվելով քաղաքական ցանկություններով, դատաիրավական բարեփոխումների քողի տակ իրականացվում է տոտալ ճնշում դատական համակարգի նկատմամբ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու թեման:
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ապրող ազգությամբ թուրք Քուբիլայ Բոզքուրթը քայլարշավ է սկսել Գերմանիայից դեպի Թուրքիա՝ հանուն բոլոր անմեղ դատապարտյալների և հատկապես՝ ազատազրկված լրագրողների։
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը կոշտ դիրք է բռնել ԵՄ-ից առանց համաձայնագրի կնքման Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում, ինչը «չափազանց» վտանգավոր Է Շոտլանդիայի եւ ամբողջ Բրիտանիայի համար:
ՀՀ գլխավոր դատախազությունը վերջապես որոշեց հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով պարզաբանումներով ու բացահայտել «հանցանքների» այն շարքը, որ իբր կատարել է դատավորը:
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ դատավորի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ շարունակվում են տարատեսակ մեկնաբանություննները, իրականության ակնհայտ խեղաթյուրման և քաղաքականացման անթույլատրելի դրսևորումները, հարկ ենք համարում տեղեկացնել և պարզաբանել հետևյալը:
Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հավաստել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության հաջող համատեղ փորձարկումը:
Արցախում Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվել է, սակայն Բաբայանի թիմը դեռ չի շտապում դրանք ներկայացնել ԿԸՀ. առաջիկա օրերին կներկայացվի։
Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, եւ մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաեւ Դեմիրճյանի անցակետում։
Բրազիլիայում բանտային խռովության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 57-ի, 17 մարդ գլխատվել է եւ 41-ը մահացել շնչահեղձ լինելուց:
«Հաջորդ ըարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը երբեք տանուլ չի տվել բանակցությունները։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը չի կարողացել հաղթահարել Կոնգրեսի երեք բանաձեւերի դրա նախագահ Դոնալդ Թրամփի դրած վետոն, որոնք կոչ էին անում վարչակազմին՝ առանձին զինատեսակներ չվաճառել Սաուդյան Արաբիային եւ Արաբական Մացյալ Էմիրություններին: