Խալիդ Շեյխ Մուհամեդը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչական գրոհի կազմակերպիչներից մեկը, պատրաստ է հանդես գալ դատարանում եւ պատշտպանել ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հարազատների հայցը Սաուդյան Արաբիայի դեմ այն բանի փոխարեն, որ իշխանությունները հետամուտ չեն լինի իր նկատմամբ մահապատժի վճռի ընդունման:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký):
Արտահանձնման օրինագծի հակառակորդները Հոնկոնգում խախտել են մետրոյի կայարանների աշխատանքն՝ արգելափակելով գնացքների մեկնումը լարված ժամին:
Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն եւ նրա դեմոկրատ պաշտոնակից Քրիս վան Հոլենն առաջարկում են ԱՄՆ-ի ռազմական բյուջեում ամրագրել «ընտրություններին միջամտելու» համար ընդլայնված պատժամիջոցների հնարավորություն Ռուսաստանի էներգետիկական, բանկային եւ պաշտպանական հատվածի դեմ, բայց սոսկ այն դեպքում, եթե ապագայում պարզվի նման միջամտության առկայությունը:
Ուկրաինայի աշխատունակ բնակչության շուրջ 18 տոկոսը վաստակի է մեկնել արտասահման:
Ֆրանսիայի Ռեյունիոն կղզում հուլիսի 29-ին սեյսմիկ ակտիվության փուլ է մտել Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը:
«Սրանով ստուգվում է նաև այն, թե ինչ իրավիճակում ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ-ին աջակցության խնդրանքով, քանի որ նման իրավիճակներում ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել միայն ՀՀ դիմումի դեպքում։ Նախկինում հայկական կողմը սովորաբար հրաժարվել է դիմել ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ հայկական ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը»։
Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։
Վրաստանի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր չեղարկման մասին ՌԴ որոշման պատճառով վրացական Georgian Airways ավիաընկերությունը զգալի վնասներ է կրում:
«Հայ-վրացական հարաբերությունների դրական դինամիկան պահպանվում է, բայց կան ոլորտներ, որոնցում պետք է ճեղքում իրականացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի այցին Վրաստան։
Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայերս աչքի ենք ընկնում հոգեկերտվածքի ևս մի յուրահատուկ ֆենոմենով․ մենք ունենք ազգային արհեստական բարդություններ ստեղծելու սինդրոմ, երբ ստեղծում ենք «ներքին թշնամիներ», ապա փորձում դրանց ոչնչացնել։
ԱԺ աշնանային նստաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում խորհրդարանում՝ երեք կարևորագույն գործընթացներ, որոնք կընթանան զուգահեռաբար, ու դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն: Դատաիրավական համակարգի փոփոխություներ, անցումային արդարադատություն…
ՀՀ դատական իշխանությունը և իրավական համակարգը անկախացումից ի վեր անցել են բարեփոխումների մի քանի փուլեր՝ հետևողականորեն արձագանքելով տարբեր ժամանակահատվածներում դատական և իրավական համակարգերի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին:
Մեծ Բրիտանիան պատրաստվում է առանց գործարքի Եվրամիությունից (ԵՄ) դուրս գալուն, ինչը նախատեսում է վերադարձ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առեւտրական նորմաներին:
«Որևէ դիվիդենտ Ադրբեջանն այս քայլերով չի կարող շահել: Ընդհակառակը, ուղղակի իր ներքին լարված իրավիճակը, այնտեղ ծավալվող քննարկումներն իրեն հարկադրում են շարունակ պատրվակ փնտրել»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, մեկ տարի անց շատերին տեսանելի է դարձել այն, ինչ իրենք տեսնում էին ի սկզբանե՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործընթացը բացառապես քաղաքական է:
Թուրքիայի Էրզրում քաղաքում վիճաբանության հետևանքով ծեծկռտուք է տեղի ունեցել աֆղան փախստականների և թուրքերի միջև։
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ դատական համակարգում տեղի ունեցող մի քանի աղմկահարույց միջադեպերի և 2018 թվականի հայտնի իրադարձություններին հաջորդած մի շարք իրողությունների:
Հալեպում կրակոցի հետևանքով սպանվել է 17-ամյա Շանթ Քեոշկերյանը:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը հանրության մոտ ստացել է բավարար արձագանք, մարդիկ շատ լավ հասկացել են, թե իրականում ինչ է կատարվում, հասկացել են, որ այս ամենը քաղաքական հետապնդում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու օրում հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է երկու հայ զինվոր, որից մեկը ինքնասպան է եղել, երկուսն էլ վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու մասով մանրամասներին տեղյակ չէ, սակայն վստահ է, որ այդ ամենն անմիջական կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ վերջինիս որոշմամբ մայիսի 18-ին Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր։
Իտալիայի առափնյա պահպանության ծառայության Gregoretti նավը կանգնած է Աուգուստա նավահանգստի (Սիցիլիա կղզի) առաջ՝ սպասելով 131 միգրանտերի ափ իջեցնելու թույլտվության:
Ռազմական տեխնիկայի ոլորտում անակնկալներ են սպասվում, որոնք կլինեն տարբեր ուղղություններով՝ և՛ գնման, և՛ ձեռքբերման, և՛ տեղում արտադրության տեսքով: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, նոր զինտեխնիկայի ձեռքբերման հետ կապված:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը որքանո՞վ առնչություն ունի Արցախի հարցի հետ, նշեց, որ երբևէ դավադրությունների տեսության կողմնակից չի եղել և աշխատել է ներքին գործընթացները չկապել մեծ աշխարհաքաղաքական գործընթացների հետ։
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մոտակայքում գնացքը բախվել է տաքսուն, ինչի հետևանքով տուժել է հինգ անձ, որոնցից մեկը՝ կին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 29-ին ընդունել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեյա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և «Հայ դատի» ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի անդամներ:
Ռուսաստանը չի հայտնել Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման հստակ ժամկետները:
Օրերս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վերջին շրջանում մեծ քննարկումների արժանացած Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունների վերաբերյալ:
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնումը տեղի չի ունենա։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, այս մասին տեղյակ է պահվել նաեւ ՀՀ իշխանություններին, ովքեր ռուսական կողմի պատասխանը չեն հրապարակում։