Բաժիններ՝

Թունիսում հրաժեշտ են տվել 93 տարեկանում կյանքից հեռացած նախագահ ալ Սիբսիին

Պետությունների ու կառավարությունների ղեկավարները, պաշտոնական օտարերկրյա պատվիրակությունները հուլիսի 27-ին մասնակցել են 93 տարեկանում կյանքից հեռացած Թունիսի նախագահ Ալ Բաջի Կաիդ ալ Սիբսիի հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունեցել նախագահական պալատում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թունիսի մայրաքաղաք են ժամանել Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Ալժիրի նախագահները, Իսպանիայի և Մարոկկոյի թագավորները, Կատարի էմիրը, Պաղեստինի և Լիբիայի առաջնորդները:

Թունիսում այս օրերին ուժեղացրել են անվտանգության միջոցները: Հազարավոր քաղաքացիներ են հավաքվում փողոցներում՝ վերջին հրաժեշտը տալու առաջնորդին, ով երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:

Թունիսի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031