Բաժիններ՝

Հեռուստահաղորդավարուհին ցույց է տվել հազվադեպ հիվանդությամբ ախտահարված ձեռքը

Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Ջեննի Ֆալքոները հայտնել է, որ տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ: Այդ մասին նա գրել է Instagram-ում: «Սա իմ ձեռքն է՝ ողջ գեղեցկությամբ: Էլի որեւէ մեկը տառապո՞ւմ է արյան վատ շրջանառությունից»,- գրել է լրագրողուհին սոցցանցում: Զետեղված լուսանկարից երեւում է, որ նրա ձախ ձեռքի ցուցամատը շատ ավելի սպիտակ է, քան մնացածները: Բացի այդ, այդ մատը հիվանդ տեսք ունի:

Դատելով նկարագրման հեշթեգներից՝ աղջիկը Ռեյնոյի հիվանդություն ունի. այդ հազվադեպ հանդիպող հիվանդությունն ախտահարում է ձեռքերի եւ ոտքերի մատները՝ առաջացնելով թմրության եւ սառնության զգացողություն՝ ի պատասխան ցածր ջերմաստիճանի կամ սթրեսի:

Արդյունքում՝ մանր զարկերակները նեղանում են, եւ արյունը չի հասնում ախտահարված մասեր: Ավելի վաղ հեռուստահաղորդավարուհին իր հիվանդության մասին արդեն պատմել էր The Mirror հրատարակությանը տված հարցազրույցում: 2014 թվականին նա հայտարարել էր, որ 17 տարեկանից տառապում է Ռեյնոյի հիվանդությամբ: Ֆալքոների խոսքով՝ երբեմն ցավն այնքան ուժեղ է լինում, որ «աչքերն արցունքով են լցվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս