
Կասպիական նավատորմը տեղափոխում են Դաղստան

Կասպիական նավատորմն Աստրախանից կտեղափոխվի Կասպիյսկ (Դաղստան): Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Որոշում է ընդունվել Կասպիական նավախումբը տեղափոխել Դաղստան: Այնտեղ մենք ծավալել ենք հսկայական շինարարություն՝ կառանացցեր, նավամատույցներ, սպասարկման կետեր, բնակարաններ: Բազմապատիկ կավելացվի մեր սպաների եւ զինծառայողների թվաքանակը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության ղեկավարության հետ անցկացված խորհրդակցության ընթացքում: Նրա խոսքով՝ նավատորմի տեղափոխումը Կասպիական տարածաշրջանում անվտանգության լուրջ բաղադրիչն է: