Թուրքիայի անվտանգության համակարգում լայնածավալ փոփոխություններ ու վերանշանակումներ են կատարվել։ Մասնավորապես փոխվել են 49 նահանգների անվտանգության վարչությունների ղեկավարները։ Այս մասին նախագահականի որոշումը հրապարակվել է Թուրքիայի «Պաշտոնաթերթում» (Resmi Gazete)։
«Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երևանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թողնել այդ մարդուն և փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ»:
«Ներկաների և նախկինների կռիվը չի կարելի անվերջ շարունակել, սա պետք է կանգնեցնել: Այս կռիվը երկրի զարգացման որևէ հեռանկար չունի: Պետք է սա դադարեցնել և գնալ նոր իշխանության ձևավորման ճանապարհով»:
«Այստեղ կա մեկ այլ լուրջ քաղաքական խնդիր՝ պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ հնարավոր լինի դա իրականացնել։ Այսինքն՝ իշխանությունների կողմից լինի խոստում, որ ռեպրեսիաներ չեն լինի, բայց մյուս կողմից՝ նաև նախկինները, որ թալանել են, բարեխղճորեն այդ ներդրումն անեն։ Սա շատ լուրջ փոխվստահության խնդիր է»։
Վրաստանի մայրաքաղաքի «Թբիլիսոբա 2019» տոնը կկայանա հոկտեմբերի 5-ին եւ 6-ին, այդ մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության նիստում։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի աջակցության մակարդակն ընկել է մինչեւ պատմական նվազագույնը՝ 40 տոկոս՝ ամսվա սկզբից կորցնելով 3 տոկոսային կետ:
Նրանք երթով շարժվում են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը, որի մոտ տեղի կունենա տոնական համերգ՝ ազգային երգերի կատարողների և Adana Project խմբի մասնակցությամբ:
Այսօր ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե ինչպես են բոլորիս աչքի առաջ քաղաքական դաշտում իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը փորձում ամեն կերպ հաճոյանալ իշխանական էլիտաներին։
«Մինչև քաղաքական դաշտ մտնելը պետք է պատասխանի իմ կողմից բարձրաձայնած չորս հարցերին։ Որպես ՀՀ քաղաքացի և ոչ վերջին քաղաքական գործիչը՝ ուզում եմ, որ Վանեցյանը պատասխանի, թե ինչպե՞ս է գնահատում Փաշինյանի հոգեբանական վիճակը»։
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների Դաշինք նախաձեռնության անդամները միացան հայտարարված «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի դամից իրականացվող նստացույցին` ի աջակցություն Ռ. Քոչարյանին:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կխոսի այն ժամանակ, երբ իր խոսելու պատրաստակամությունն ամբողջությամբ համընկնի համարժեք արտաքին և ներքին քաղաքականության միջավայրի հետ։
«Մենք այս շինծու գործի տարբեր էտապներում մի քանի անգամ հայտարարել ենք, որ Հանրապետական կուսակցությունն ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին՝ մեզ համար ակնհայտ այս քաղաքական գործընթացի շրջանակներում»,- այս մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ ստեղծված իրավիճակին։
Փարիզում շարունակվող «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 106-ի:
Հայաստանում իրադարձությունները զարգանում են բավականին անկանխատեսելի և արագ, դինամիկ սցենարով, և իրավիճակի լոկալ փոփոխությունները հաճախ են հաջորդում միմյանց: Դեռևս Ամուլսարի և Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև «Մարտի 1»-ի գործով դատավարությունները, հայ հանրությունն ականատես դարձավ իշխանության ուժային բլոկում տեղի ունեցող արմատական և սենսացիոն հրաժարականների, որոնք ողջ քաղաքական դաշտը տակնուվրա արեցին և նոր վերադասավորումների սցենարների քննարկման առիթ հանդիսացան։
«Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է, բայց քանի որ մեր միջոցառումը նախատեսված էր վաղուց, իսկ հրավերը ստացել ենք երեք օր առաջ, ապա բնական է, որ նախագահն իր կուսակիցների հետ այստեղ էր գալու, այլ ոչ թե՝ Գյումրի»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ դա հենց այդ կառույցի գործառույթներից է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
«Դրա կարիքը կար, փայլուն որոշում»․ Խաչատուր Սուքիասյանը՝ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ազատման մասին
ԱՄՆ Տեխաս նահանգում «Իմելդա»տրոպիկական փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինհնան իր թվիթերյան էջում գրել է․ «Հայաստանում բանկային գաղտնիքի մասին օրենքը կարող է փոխվել միայն մեկ ուղղությամբ, այն է՝ լրացուցիչ երաշխիքներ ստեղծել դրա պահպանումը ուժեղացնելու և բանկերից ցանկացած արտահոսք բացառելու համար: Հորդորում եմ վարչապետին ետ վերցնել որոշումը. թալանը բացահայտելու բազմաթիվ այլ ձևեր կան»:
Հատուկ քննչական ծառայությունում առաջիկայում կոռուպցիոն գործերով նորություններ են սպասվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխարինած դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված գործը նախադեպ չէ՞ , որ մյուս դատավորներն իրենց վճիռներում զգույշ լինեն, ԲԴԽ նախագահն արձագանքեց, որ դա դատարանի նկատմամբ ճնշում չի համարում:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ չնայած փոխանակումը համարժեք չէ, քանի որ մեր հայրենակիցներն ընդամենը գերիներ են, իսկ մեզ մոտ գտնվող ադրբեջանցիները՝ հանցագործներ, բայց դա մեր հայրենակիցներին չի կարող զրկել մարդասիրական օգնություն ստանալու իրավունքից:
Փարիզի իրավապահ մարմինները «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում ձերբակալել են 30 ցուցարարի:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը ոչ միայն Անկախության օրն է, այլև հայի անկոտրում ոգու, ազգային միասնության, հզոր կամքի դրսևորման խորհրդանիշը:
Հպարտությամբ գիտակցելով հայոց պետականության նվիրական արժեքը՝ պետք է զարգացնենք այն, կերտենք մեր առաջընթացի ճանապարհը բոլորիս միավորված ջանքերով, ապահովենք իրավունքի գերակայություն, պետության հանդեպ բարձր պատասխանատվություն և անվերապահ հարգանք իրավունքների ու ազատությունների նկատմամբ:
«Ես կառաջարկեմ՝ դուք Սահմանադրությունը կարդաք, այնտեղ գրված չէ, որ ես պետք է դրանք վերահսկեմ, ես մեկ ու կես ամիս առաջ շատ պարզ և կարճ կոչ եմ գրել»:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը մրցանակի արժանացած անձանց հրավիրելու է Արցախ, մեծարելու է նրանց և փորձելու է հասկանալ, թե ինչպես են հասել այդ հաջողություններին՝ ակնկալելով հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների և ՀՀԿ երիտթևի հետ Հայաստանի անկախության տոնի առթիվ՝ այսօր այցելեց Լոռու մարզ։ Վանաձորի զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեց հայրենիքի համար իրենց կյանքը նվիարբերած զինվորների շիրիմներին։