«Սերժ Սարգսյանն ուզում է և պատրաստ է խոսել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կխոսի այն ժամանակ, երբ իր խոսելու պատրաստակամությունն ամբողջությամբ համընկնի համարժեք արտաքին և ներքին քաղաքականության միջավայրի հետ։

«Սերժ Սարգսյանն ուզում է և պատրաստ է խոսել իր ժողովրդի հետ, նա շատ ասելիք ունի, և անհրաժեշտության դեպքում այդ ասելիքը հասանելի կլինի ժողովրդին։ Սերժ Սարգսյանի լռությունը շատ ավելի խոսուն է, քան վարչապետի կողմից հրահրված աղմուկը, որի ականատեսն օրը մի քանի անգամ լինում ենք»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Զվարթ Խաչատրյան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս