
«Ես ուղերձով արդեն դիմել եմ ժողովրդին». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների և ՀՀԿ երիտթևի հետ Հայաստանի անկախության տոնի առթիվ՝ այսօր այցելեց Լոռու մարզ։ Վանաձորի զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեց հայրենիքի համար իրենց կյանքը նվիարբերած զինվորների շիրիմներին։
Այնուհետև հանրապետականները ուխտագնացության մեկնեցին Արդվին համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ մասնակցեցին միասնական աղոթքի։
Օձունի և ենթաշրջանների հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը, միասնական աղոթքից հետո ամփոփ պատմեց Հովհաննես եկեղեղու մասին։
Արդվինում 168.am-ը հարց ուղղեց Սերժ Սարգսյանին, թե Անկախության օրն ինչ խորհուրդ ունի իր համար.
«Օրվա խորհրդի հետ կապված ես ուղերձով արդեն դիմել եմ ժողովրդին»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Զվարթ Խաչատրյան