
Առաջիկայում կլինեն կոռուպցիոն գործերով նորություններ. Սասուն Խաչատրյան

Հատուկ քննչական ծառայությունում առաջիկայում կոռուպցիոն գործերով նորություններ են սպասվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Հետևեք մեր լուրերին, մեր կայքին և առաջիկայում կտեսնենք կոռուպցիոն գործերով նորություններ»,- նշեց ՀՔԾ պետը՝ չմանրամասնելով, սակայն, թե հատկապես ում մասին է խոսքը:
Խոսելով իր հրաժարականի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ բամբասանքներ չի մեկնաբանում: