
Մեկնարկել է ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթ-Մեր հայրենիք» երթը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով տոնական միջոցառումը մեկնարկեց երթով: Մասնակիցները երթը սկսեցին Մատենադարանի հարակից տարածքից:
Նրանք երթով շարժվում են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը, որի մոտ տեղի կունենա տոնական համերգ՝ ազգային երգերի կատարողների և Adana Project խմբի մասնակցությամբ:
Ինչպես նշեց երթի մասնակիցներից մեկը՝ երթի նպատակը անկախության ոգեկոչումն է, անկախության ընկալման բարձրացումը ժողովրդի մոտ:
Երթի ավարտին ելույթով հանդես կգա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: