
«Պարոն Վանեցյանը մեր գործընկերն է, նա ԱԱԾ սպա է». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ դա հենց այդ կառույցի գործառույթներից է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
«Հավաստիացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է, և մենք ոչ մի բանից կաշկանդվածություն չունենք»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ այսօր չի ցանկանում խոսել իրենց իրականացրած գործերի բնույթից:
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի պաշտոնից ազատվելու հարցին՝ ԱԱԾ պետի պաշտոնակատարն ընդգծեց, որ չի պատրաստվում մեկնաբանել այդ ամենը:
«Ես չեմ ցանկանա այդ հարցի շուրջ խոսել, վարչապետը ասել է իր կարծիքը: Պարոն Վանեցյանը մեր գործընկերն է, նա ԱԱԾ սպա է», – եզրափակեց Մարտիրոսյանը: