«Անպայման պատասխանելու եմ Հայկ Ալումյանի «վնգստացող դատավորներ»-ի մասին հարցմանը». ԲԴԽ նախագահ

Երեկ «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ հարցում է ուղարկել  ԲԴԽ՝ իմանալու համար, թե ովքե՞ր են «վնգստացող դատավորների» ցուցակում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց՝ երբ ստանա դիմումը, կպատասխանի:

«Հարցումը դեռ չենք ստացել, երբ ստանանք՝ ես անպայման պատասխանելու եմ Հայկ Ալումյանին: Իմ պատասխանը կախված է լինելու իր  հարցադրումից»:

ԲԴԽ նախագահը միանշանակ վստահ է՝ դատարանների վրա հիմա ճնշումներ չկան:

«Երբեք այսքան ազատ և անկախ չի եղել դատական համակարգը: Ես հիշում եմ ինձ 10 տարի առաջ՝ մինչև դատավոր դառնալը, իրավաբանության մեջ, և դրանից հետո իմ գործունեության ընթացքում, այդ ընթացքում չի եղել, որ երկրի ղեկավարությունը մտածի դատավորների քանակն ավելացնելու մասին, քանի որ նրանք քիչ են և ծանրաբեռնված, նրանց աշխատավարձը բարձրացնելու մասին, շենքային պայմանները բարելավելու մասին»:

Կարդացեք նաև

Այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխարինած դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված գործը նախադեպ չէ՞ , որ մյուս դատավորներն իրենց վճիռներում զգույշ լինեն, ԲԴԽ նախագահն արձագանքեց, որ դա դատարանի նկատմամբ ճնշում չի համարում:

«Բոլոր դատավորները պետք է շատ ավելի զգույշ և ուշադիր լինեն, գործեն իրավունքի և օրենքի գերակայության սկզբունքից ելնելով»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս