Քիչ առաջ Վլադիմիր Պուտւնը ժամանեց Հայաստան: Օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում. նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հոկտեմբերի 1-ին մի քանի հազար մարդ է դուրս եկել Հոնկոնգի փողոցներ՝ կոչ անելով Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը՝ «իշխանությունը վերադարձնել ժողովրդին»:
Անցած օրվա ընթացքում Լեհաստանում մեկ մարդ է մահացել, եւս 18-ը վերքեր են ստացել անբարենպաստ եղանակի պատճառով:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը չի կիսում Կառավարության կողմից «Հայփոստը» մասնավորեցնելու այն փաստարկը, որ, եթե չմասնավորեցվի, հնարավոր է՝ մասնաճյուղերը փակվեն։
«Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական «Yeniakit» ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին՝ նշեց, որ այն ԱԺ այս քառօրյայի ընթացքում կքննարկեն:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է մոտ ժամանակներս հայրենիք վերադառնալու վերաբերյալ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արած հայտարարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության խաբեությունը, ստախոսությունը, ամբոխահաճո շողոքորթությունը և կողմնակալությունը կրկին մեր հանրության համար դարձել են սովորական և բնական երևույթներ, իսկ այն ինչ անհրաժեշտ է հասարակության առաջադիմության և բարեկեցության համար՝ անգամ քննարկման առարկա չի դարձվում։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի հիշողությունը թարմացնեմ այս տեսահոլովակով՝ հիշեցնելով, թե ինչ էր խոսում իր շեֆը ԵԱՏՄ-ի և Հայաստանի անդամակցության մասին:
Հարցին՝ հանդիպե՞լ է Արմեն Ավետիսյանի հետ, և ինչո՞վ էր պայմանավորված, որ իր սեփականությունը նա որոշել է փոխանցել պետությանը, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ չի հանդիպել: Բաբայանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս պահին դեռևս չկան այնպիսի մարդիկ, որոնք ցանկանում են իրենց գույքը նվիրաբերել պետությանը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում այսօր Երևանում իր աշխատանքն է շարունակում «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
«Անձրևների տակ, բետոնների վրա պառկած «Նիկոլ» էի գոռում, որ դուք էսօր գաք, մեր համայնքի նախագահին նման վիճակի գցեք: Համայնքը մորթոցիա ա գնում, դուք եք պատասխան տալու»,- հավելեց ակցիայի մեկ այլ մասնակից:
«Պարոն մարզպետ, դու մոռացե՞լ ես ով ես եղել…». համայնքի բնակիչը՝ Գարիկ Սարգսյանին
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը խոստացել է պահպանել երկրի հատուկ վարչական շրջանների՝ Հոնկոնգի եւ Մակաոյի բարձր աստիճանի ինքնավարությունը:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները հոկտեմբերի 1-ին սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել տարածաշրջանում անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձի կապակցությամբ, որն Իսպանիայի իշխանություններն անօրինական են համարում:
«Պարո՛ն մարզպետ ինչի համար հենց Նորայր Գրիգորյանը, դուք մարզում ունենք էնքան հոռացած ծանր դեպքեր գյուղապետերի, նրացից սկսեք»,- Արարատի մարզպետարանու հայտարարեց ընդդեմ Նորաշենի համայնքապետի կասեցված լիազորությունների ակցիայի մասնակիցներից մեկը:
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթին ի պատասխան, ադրբեջանական կողմը, որպես միջազգային իրավունքի և արցախյան հակամարտության կարգավորման պատմաիրավական «աղբյուր» ու «փաստարկ», ի թիվս մեզ վաղուց քաջածանոթ թեզերի, շրջանառության մեջ դրեց նաև «uti possidetis» եզրը:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ հեռախոսով շփվել եմ Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Ձայնն անճանաչելիորեն փոխված է, տանջամահ լինող մարդու ձայն է, բայց անկոտրում, արդարության վերահաստատմանը սպասող մարդ է: Կրկին անգամ հիշեցնում եմ մերօրյա ինկվիզիտորներին. թե տուշոնկայի գողության փաստը չապացուցեցիք, ինքներդ եք տուշոնկա դառնալու: Սա լավ հիշեք, չեք պլստալու»:
Այսօր ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը.
ՀՀ ազգային ժողովում գումարվել է հերթական նիստը:
«Մենք պահանջում ենք մարզպետից գրավոր, որ ասի, որ Աշոտ Ստեփանյանն է: Պարոն վարչապետ, մենք պայքարեցինք, ասեցինք՝ մենք ենք տերը մեր երկրի. Է՞ս ա մեր տերը, էս ի՞նչ ա անում մարզպետը»,- ասաց համագյուղացիներից մեկը:
Թայվանի Իլան գավառում կամուրջ է փլվել, երբ այնտեղով բենզինի ցիստեռն էր անցնում, կան բազմաթիվ տուժածներ, ինչի մասին հայտնել է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկայում Եվրամիությանը ներկայացնել իր կառավարության պաշտոնական առաջարկությունները, որոնք վերաբերում են ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալուն:
Աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ կանգնեցնել չին ազգի զարգացումը:
Չինաստանը հոկտեմբերի 1-ին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ Պեկինում կայացած զորահանդեսում առաջին անգամ ներկայացրել է DF-41 միջմայրցամաքային նորագույն բալիստիկ հրթիռը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք:
Լարված իրավիճակ Նորաշենում. Արարատի մարզպետարանում բողոքի ակցիա են անում:
Սեպտեմբերի 26-ին Երևանում կայացավ ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ֆիլմը ցուցադրվեց նաև Գյումրիում:
Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկող ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: