Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի ատենապետին և անդամներին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննումն անցնելուց հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հայաստան ժամանեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մերժել են Ռումինիայի եւ Հունգարիայի թեկնածուներ Ռովանա Պլումբին եւ Լասլո Տրոչանին Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմի պաշտոններում՝ «շահերի բախման» պատճառով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը հոկտեմբերի 1-ին կկայանա Երեւանում, առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Հայաստան ժամանեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
«Չի կարելի զոհված ազատամարտիկի ընտանիքին թիրախ դարձնել: Մենք այս պետությանը տվել ենք ամենաթանկը: Ուզում են քաղաքականացնել, չգիտեմ ինչերի հետ համեմատել, սխալվում են… մենք մի քաղաքական դաշտ ունենք, ու դա Եռաբլուրն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի ու այրիների՝ Կառավարության մոտ հավաքվելուն՝ նշեց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ուղերձ է ստացել Սաուդյան Արաբիայից, որը հանձնվել է երրորդ երկրի միջոցով:
«Վնգստացող դատավորներ» տերմինը շրջանառվելու իրավունք չուներ: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ դատական համակարգի դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է:
Իրանն ավելի լուրջ բանակցությունների է պատրաստ Պարսից ծոցի անվտանգության ապահովման նախաձեռնության շուրջ, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես եկավ Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Ժամանակը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել, որն է իրական խնդիրը: Ցանկալի չէ, որ նման հայտարարություններով հանդես գան: Հատկապես կառավարության առաջին դեմքը, երբ անընդհատ փորձում է անդրադարձ կատարել իր ենթակային, խոսում է նրա մասին, որ ինչ-որ խնդիր ունի և այդ խնդրից վախենում է»:
Սեպտեմբերի 30-ի կեսօրին Սիրիան եւ Իրաքը 2013 թվականից ի վեր առաջին անգամ բացել են Ալ-Բուքեմալ/Ալ-Քայիմ» սահմանային անցակետը:
Նորաշենի ղեկավարի պաշտոնանկության հետ կապված հարցի քննարկումը ոստիկանությունում ավարտվեց։ Նորաշենի ղեկավար Նորայր Գևորգյանի խոսքով՝ առաջիկա երկու ժամվա ընթացքում իրենց որոշումը կկայացնեն, սակայն ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում։
Սա անլուրջ պետական իրավիճակ է. թե՛ նախկին, թե՛ հատկապես ներկա պաշտոնյաները պետք է զուսպ լինեն իրենց հայտարարություններում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճին:
Հայաստանի կառավարությունը մտադիր է երկիրը դարձնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական և արդյունավետ կառավարմամբ ժողովրդավարական պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա, զերծ կլինի կոռուպցիայից, կունենա մարդու իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի պաշտպանության զարգացած ինստիտուցիոնալ հիմք:
ՀՀ վարչապետի ամերիկյան այցը, ըստ Զարուհի Փոստանջյանի, որակական առումով որևիցե փոփոխություն չի հարուցել մեր հանրային-քաղաքական կյանքում: Նա համոզված է, որ այն սովորական այց էր՝ առանց ձեռքբերումների, այն էլ հասարակության՝ հարկատուների հաշվին.
Նիկոլ Փաշինյանի վարչակազմը կարող էր կառավարական հանձնաժողով ձևավորել և Մայր բուհի 100-ամյակը պետական մասշտաբի իրադարձություն դարձնել՝ այն վերածելով իսկական ազգային-պետական տոնի:
Դատարանի որոշումը՝ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ռեպրեսիվ մեթոդների բացահայտ կիրառում:
Հայաստանն անկախ դատական համակարգ ունենալու պատմական շանս ուներ։ Ոչ մի դատաիրավական բարեփոխում չի կարող նման դատական համակարգ ստեղծել, եթե չլինեն ինքնորոշված դատավորներ, ինչպես Արցախը չէր կարող ազատվել Ադրբեջանից, եթե չինքնորոշվեր ու սեփական անկախությունը չպաշտպաներ։
Նորայր Փանոսյանը, որը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով ձերբակալվել է, և որոշում է կայացվել նրան նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Իսպանիան կարող է Եվրոպայի ինստիտուտներում կորցնել կշիռը, եթե երկրում շարունակվի քաղաքական ճգնաժամը, որն արդեն հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության:
Թեհրանն իրեն իրավունք է վերապահում քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանների չպահպանմանն ի պատասխան:
Շտապ ասուլիս` Քոչարյանի աջակիցների կալանավորման թեմայով (ուղիղ)
«Հարցեր հնչեցնելու իրավունքը ՀՀ-ում քրեորեն հետապնդելի արարք չէ»,- սա Զարուհի Փոստանջյանի արձագանքն է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումների վերաբերյալ:
Պետք է վկայություն տան բոլոր այն մարդիկ, ովքեր հրապարակում էին, ովքեր փախուստի մեջ էին, ովքեր տնային կալանքի տակ էին, ովքեր իշխանական աթոռներին էին, ովքեր հետախուզվում էին, ովքեր հետախուզում էին, ովքեր զենք էին օգտագործում, բոլորը պետք է պատասխանատվության կանչվեն:
ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի առթիվ հոկտեմբերի 1-ին կայանալիք հանդիսությունները Հոնկոնգում կանցնեն համեստ:
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին։
Սեպտեմբերի 29-ին դատարանը բավարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանի նկատմամբ 2 ամսով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Կալանքի որոշում կայացվեց նաև ձերբակալված երկրորդ ակտիվիստ Սարգիս Օհանջանյանի մասով:
ՀՀ զինված ուժերի կազմում նոր հատուկ միավոր կստեղծվի. այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ ազդարարեցին «1991 ստորաբաժանումի» ստեղծումը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: