Արդյո՞ք վարչապետի հետ նոր հանդիպում ունեցել է Դավիթ Սանասարյանը, և արդյո՞ք հայտնել է Արսեն Թորոսյանի ցուցմունքների մասին՝ մեր հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ չի հանդիպել, բայց մի քանի անդրադարձ կատարեց մինչ այդ եղած հանդիպումներին.
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. իր պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հոկտեմբերի 2-ին խոշոր հրդեհ է բռնկել Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող շուկայի տարածքում:
Իրանն ընդհանուր առմամբ համաձայն է Ֆրանսիայի ներկայացրած այն նախագծին, որը կօգներ կարգավորել միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, բայց ոչ դրա ձեւին:
Ադրբեջանի եւ Իրանի սահմանին հոկտեմբերի 2-ի գիշերը տեղի է ունեցել լուրջ միջադեպ։
Ինչես արդեն տեղեկացրել ենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լոս Անջելեսում վարչապետի հայտարարությանը՝ եկեղեցու և եկեղեցականների վերաբերյալ, նշեց, որ, եթե խոսքը վերաբերում է Հայոց եկեղեցուն, ապա այն ներկայացնում է հայոց ազգը, և նրա զավակները՝ հանձին իրեն, պաշտպանում են եկեղեցին:
«Ես և իմ խմբակցությունը կարծիք հայտնել է, մենք միասին ենք, տարբեր կարծիքներ չունենք: Իմ կարծիքը, որ ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին հարգում եմ, հիմա էլ անփոփոխ է, մենք 10 տարի միասին աշխատել ենք: Ինչ վերաբերում է իրավական հարթությունում, թե հետագայում ինչ կլինի, կապրենք՝ կտեսնենք, Աստված ցույց կտա»,- շեշտեց նա:
Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Ռոհանիի հետ քննարկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված Հայաստան-Իրան գազամուղով Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման մասին:
Ցանցում հայտնվել է Դոնբասի հակամարտության կարգավորման խնդրով Շփման եռակողմի խմբի (ՇԵԽ) մասնակիցների կողմից հոկտեմբերի 1-ին ստորագրված «Շտայնմայերի բանաձեւի» ամբողջական տեքստը:
Ամերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվում նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսում դեմոկրատների կողմից ձեռնարկված իմպիչմենթի ընթացակարգին, թեեւ նրանց թիվը, ովքեր այդ տարբերակը ցանկալի են համարում, վերջին մեկ ամսվա ընթացքում աճել է:
«Պետք է նկատենք, որ ԲՀԿ-ն ասում է՝ ոչ թե դեմ կամ կողմ են քվեարկելու, այլ առհասարակ նախընտրում են չմասնակցել քվեարկությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քվեարկությանը:
«Գետինը մտնես դու, չես ամաչո՞ւմ, կարա՞ս պատասխան տաս էդ բառերիդ համար, դուք եք իրենից ժառանգել շատ բան, մենք չենք կանգնելու այն իշխանության կողքին, որն այսպես է աշխատում: Մենք չենք ուզում մարզպետ ունենալ, որը մեզ թափթփուկ է անվանում»:
Կարո՞ղ ենք արդյոք ձեռնոց նետել կառավարությանը` զգուշացնելով, որ Դուք հարգում և պաշտպանում եք խոսքի և լրագրության ազատությունը:
Սիրիայում հաջողությամբ փորձարկվել է C-500 «Պրոմեթեւս» հակաօդային պաշտպանության համակարգը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցւթյան ղեկավար Գգաիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքին, նշեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, քննություն է ընթանում, երբ այն ավարտվի, ամեն ինչ կասեն ու բոլորի համար ամեն ինչ պարզ կլինի:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը որոշում է ընդունել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է Սուդանում խոլերայի շարունակվող տարածումից:
Ըստ Գագիկ Ծառուկյանի, Հրայր Թովմասյանի մնալ-չմնալու հարցի որոշողը Սահմանադրական դատարանն է, այդ պատճառով էլ խմբակցությունով որոշել են, որպեսզի չմասակցեն քվեարակությանը:
Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի (Ինդոնեզիայի խորհրդարանի ստորին պալատ) խոսնակի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել:
ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 2-ին բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռիչքի ընթացքում հասել է 900 կմ առավելագույն բարձրության եւ կարող էր բաժանվել երկու մասի:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հորդորել է բացառել նման ցանկացած տեսակի երևույթ: Չի կարելի որոշակի հանգամանքներում դա համարել թույլատրելի, իսկ ինչ-որ այլ հանգամանքներում՝ ոչ. դա անընդունելի է ցանկացած պարագայում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 1-ին հեղաշրջում է որակել Կոնգրեսի կողմից իմպիչմենթի ընթացակարգի գործարկումը։
Ազգային ժողովում շարունակվում են հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր:
ՀՀ Գլխավոր դատախազությունը ի պատասխան ԶԼՄ-ների, այդ թվում՝ 168.am-ի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպով քրեական գործի բացակայության և սեպտեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպով քրեական գործ հարուցելու վերաբերյալ հարցումների, հայտարարել են.
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրոյմ է. «Նիկոլ, շատ մի նեղվիր։ Արտաքին քաղաքականությունը երբեք քո փեշագը չի եղել։ Մարդկային հարաբերությունները նույնպես։ Երկիրս է ափսոս…»:
«Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը: Սա ՀՀ Սահմանադրության եւ օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները կկանգնեն օրենքի առաջ:
2019 թ․սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանը։ Մասնակիցները ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարները և ն բարձրաստիճան պաշտոնյաներն էին, այդ թվում ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Զարմանալի է, որ բացակայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ մեծ սխալ նրա կողմից․․․
Ես իրավունք ունեի կուսակցության անդամ լինել, սակայն իրավունք չունեի որևէ ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու, լինելու կուսակցության ղեկավար մարմնի անդամ և առաջադրվելու ընտրություններում: Անկեղծ ասած, ինձ միշտ խորթ է եղել կուսակցականությունը, քանի որ ես բոլոր հարցերում առաջնորդվում եմ երկու չափանիշով` պետականության ամրապնդում և միջազգային չափանիշներին համապատասխանություն: