Ամերիկյան հետախուզության աշխատակիցը, որը գանգատ է գրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի պատճառով, գտնվում է դաշնային պաշտպանության ներքո:
Այս պահին Նորաշենի մի խումբ բնակիչներ և համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը գնում են Արարատի մարզպետարան՝ մարզպետի հետ քննարկելու, թե ինչու է պաշտոնից հեռացվել համայնքի ղեկավարը։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման, որը Խաչատրյանին կալանավորելու որոշում էր կայացրել. Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ:
ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ Սթիվ Բուլոքն արտակարգ դրություն է հայտարարել ձնամրրիկի պատճառով, որը նահանգում մոլեգնել է հանգստյան օրերին:
Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ ԱԺԿ-ն հավաքել է քվեների 38,4 տոկոսը (73 պատգամավորական մանդատ), Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԱՍԴԿ) զբաղեցնում է երկրորդ տեղը՝ քվեների 21,5 տոկոս արդյունքով (41 պատգամավորական մանդատ):
Բնակիչների խոսքով՝ Ն.Գրիգորյանն Արարատի մարզպետն ապօրինաբար է հեռացվել, ուստի ակնկալում են, որ մարզպետին Կառավարությունը կհեռացնի պաշտոնից, իսկ Նորայր Գրիգորյանին կվերականգնեն:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին:
Աշխարհի երկրների ութ տասնյակ ղեկավարներ կժամանեն Փարիզ՝ սեպտեմբերի 30-ին մասնակցելու Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակի արարողությանը: Այս մասին հայտնել է France Presse գործակալությունը վկայակոչելով Ելիսեյան պալատը:
Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համենայն դեպս մի հարցում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մաքսիմալ մոտեցել են անկեղծ լինելուն։ Նրանք այլևս չեն թաքցնում, որ մերժում են թե՛ պետական ինստիտուտների գոյությունը, թե՛ պետության գաղափարն ինքնին։ Նախկինում, երբ ընդդիմադիր էին կամ այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչ» (կարդա՛օտարերկրյա գործակալ), այդ փաստը քողարկվում էր պետական իշխանությունը քննադատելու անհրաժեշտությամբ։
«Հարգելինե՛րս, մենք վերջապես ունեցանք Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում ներառվելու արժանի «քաղբանտարկյալի» քեյս։
Բողոքի ակցիա Նորաշենում. գյուղացիները դժգոհում են մարզպետի գործողություններից. ուղիղ:
«Ասում է չեմ գալիս, որովհետև Պուտինն է գալիս: Անկեղծ չի ասում: Չի գալիս, քանի որ հայտնվել է սկանդալի կենտրոնում, որի հետևանքով ինպիչմենտ է սկվսել Թրամփի դեմ»:
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն այսօր ներկա չի լինելու Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին պաշտոնական արարողությանը։ Ժակ Շիրակի ընտանիքն ու հարազատները նշել են, որ չեն ցանկանում, որպեսզի Լը Պենը մասնակցի արարողությանը:
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հանրությանն է ներկայացրել Starship տիեզերանավի նախատիպը, որը կարող է մարդկանց և բեռներ տեղափոխել Լուսին կամ Մարս:
«Կարծում եմ՝ մենք բոլորս ականատես ենք, որ կարգավորման հեռանկարներ չկան ներկայումս, բանակցային գործընթացը տեղում դոփում է, բուն բանակցությունների մասին ոչինչ հայտնի չէ՝ կա՞ն նման բանակցություններ, թե՞ ոչ»:
Հարցին՝ արդյո՞ք 2018թ. հայտնի քաղաքական իրադարձություններից հետո եղան բելգիահայեր, ովքեր ցանկացան վերադառնալ հայրենիք, նա պատասխանեց. «Ես չեմ ճանաչում նման հայերի, խոսվում է միշտ դրա մասին, բայց հենց այդ դեպքերից հետո հետ գնացողներ ես չեմ ճանաչում ու չեմ լսել»:
ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ Պոլսի հայոց պատրիարքի թեկնածուների հարցում որոշ սահմանափակումներ մտցնելու համար:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկ ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը»:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական բանակցությունները պետք է վերսկսվեն հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում:
«Ակնկալում եմ, որ դատարանն ինքնաբացարկ կհայտնի Արղամանյանի նախագահությամբ, քանի որ կարծում եմ՝ հիմքերն ակնհայտ են: Նման հիմքերի պարագայում, եթե դատարանը կայացնում է դատական ակտ, ապա այն իրավական պետություն սկզբունքից և արդար դատաքննության իրավունքից չի բխել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի բնակչության կյանքի միջին տևողության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մեծ Բրիտանիայի Thomas Cook տուրիստական կոնցեռնի աշխատանքի դադարեցումը կհանգեցնի Թուրքիա տուրիստական հոսքի՝ տարեկան 600-700 հազարով նվազեցման:
«Նիկոլ Փաշինյանն իր գործունեության ընթացքում հայտնի է նրանով, որ ընդունակ է անգամ գաղտնի տեղեկությունների արտահոսք տալ. հիշում եք՝ ինչպես էր գաղտնի զեկույցից մեջբերումներ անում: Ակնհայտ է, որ ինքն ընդունակ է այդ տեղեկություններով մանիպուլյացիա անել, իրականացնել այնպիսի արտահոսքեր, որոնք կարող են սպառնալ նաև երկրի անվտանգությանը»:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն սոցցանցերում կատարած գրառումների պատճառով դատապարտվել է 9 տարի 8 ամիս 20 օր ազատազրկման։ Եթե դատավճիռը վավերացվի, ընդդիմադիր գործիչը կազատազրկվի։
«Հայաստանը պարզապես նոր ձևակերպմամբ է հանդես գալիս՝ ցույց տալու համար Ադրբեջանի ապակառուցողականությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հակամարտ կողմերի իշխանությունների վերջին հայտարարություններին։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դիմել է Շենգավիթի քննչական մարմին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է ոչ թե կալանքի տակ, այլ պատիժ է կրում՝ իր բոլոր իրավական հետևանքներով։
«Ինչո՞ւ մեր հայրենակիցները պետք է զրկվեն իրենց տարածք գալուց։ Սա ի՞նչ որոշում է, սեփական ժողովրդի իրավունքնե՞րն են ոտնահարվում։ Սա նշանակում է, որ մենք լավ պետք է ուսումնասիրենք իրավիճակը, համախմբված մոտեցում ցուցաբերենք, նաև՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և սփյուռքի միջոցով, որպեսզի իրավիճակը շտկվի, քանի որ այն շատ անտրամաբանական և մարդու իրավունքների և ժողովրդավարության դեմ ընդունված որոշում է»:
«Ալվինա Գյուլումյան՝ հարգարժան մասնագետ, ՍԴ դատավոր, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր, դուրս է գալիս ՍԴ-ից, տասը հոգի մոտենում են, վիրավորում են, դրանից հետո նույնիսկ ձեռքով փորձում են քաշել նրա ձեռքը: Ոստիկանները ներկա էին. Արդյո՞ք բերման ենթարկվեցին այդ անձինք, արդյո՞ք նրանցից որևէ մեկը ձերբակալվեց, արդյո՞ք նույն ոստիկանությունը նման հրատապությամբ միջոցներ ձեռնարկեց»: