Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ուղիղ

ՀՀ ազգային ժողովում գումարվել է հերթական նիստը: Հոկտեմբերի 1-ին մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր:

Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Ազգային ժողովը կքննարկի նաև Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը և մի շարք այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031