
«Օրենքի առաջ բոլորն են հավասար, քննություն է ընթանում, ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի». Ծառուկյանը՝ Առուստամյանին առաջադրված մեղադրանքի մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցւթյան ղեկավար Գգաիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքին, նշեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, քննություն է ընթանում, երբ այն ավարտվի, ամեն ինչ կասեն ու բոլորի համար ամեն ինչ պարզ կլինի:
«Թե ինչո՞ւ Սեդրակ Առուստամյանը, ի՞նչ է՝ նա քաղաքացի չէ, դե հիմա այդպես է պատահել: Այստեղ ես ոչինչ չեմ տեսնում, ասում եմ՝ օրենքի առջև բոլորը հավասար են, կա հարց, խնդիր, քննությունը կավարտվի և բոլորի համար էլ պարզ կլինի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա տեղեկացրեց, որ Սեդրակ Առուստամյանի հետ չի հանդիպել, ավելին՝ նրա հետ ոչինչ չի խոսել:
Հիշեցնենք, որ Սերդակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել սեպտեմբերի 18-ին՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ:
Զվարթ Խաչատրյան