«Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր: Մեկ տարի առաջ տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ:

«Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը: Սա ՀՀ Սահմանադրության եւ օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները կկանգնեն օրենքի առաջ:

Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ցրվեց, բայց Նիկոլ Փաշինյանի թռիչքաձեւ տնտեսական հեղափոխությունը, խոստացված աննախադեպ ներգաղթը, աղքատության զրոյացումը տեղի չունեցավ:

Մեկ տարի առաջ Փաշինյանը համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա: Այսօր վարչապետին նոր մեղավորներ են պետք՝ խոստումները ջրելու եւ իրեն միամիտ անկեղծությամբ հավատացողների ականջներին լապշա կախելու համար:

Մեղավոր էին իջեւանցիները, սեւազգեստ մայրերը, աղքատությունը գլխում պահած բողոքավորները, չաշխատող, թամբալ ՀՀ քաղաքացի-պողոսները: Իսկ գլխավոր մեղավորը Սահմանադրական դատարանն է, հաջորդը կլինի 4-րդ իշխանությունը:

Ստելու համար մեծ խելք պետք չի, միամիտներ են պետք»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=518728245594942&id=333386077462494&__xts__[0]=68.ARBM9SfbvOu9OgV7MgdMtXhmE-4muNcuSLHlOwddvyxLecnJyQ_k3cKbgf5T4ynZxt3G_eH-LnUSmRtFs5cuFPNxA2djTySBBauqCfXZf560lR6uT235d6sFIxYktDEnQTXjMItzE2fGShR76UJnaaSabkC4_P6AEr1h2Oyfq7sZl-jv8obZYW_hpWcJ5CMHzPkaIAm94CyoWdzx-o66lAIqSFFdCRf8AQzPMe1cq5ATpYDbNACXbcHiCHeiUEd5tu1NW_7Rzm360bst1VD4SHW-I16xhFb1j38aHlwGO1vIGPGauxIcdO43mKd5Nrwoxt2fgVPCZSuNygioTkpBGF1rUCfG80AiR541soio_DZJZKQbAA&__tn__=-R

 

Տեսանյութեր

Լրահոս