«Հիմնավորումները շատ թույլ են, կարող եմ բոլորին ասել, որ ԱԺ-ի որոշումով չէ` Հրայր Թովմասյանը մնա՞, թե՞ հեռանա». Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ԲՀԿ խմբակցությունով քննարկել են ՍԴ-ի վերաբերյալ ԱԺ-ի ներկայացրած նախագիծը:

«ԱԺ նախորդ գումարման ժամանակ մեր խմբակցությունը դեմ է քվեարկել Հրայր Թովմասյանին,  իր պաշտոնի համար, որ նա չի համապատասխանում: Նայելով հիմնական դրույթները, թղթերը՝ տեսել ենք ժամկետների խախտումներ: Մի բանը, որը լիարժեք իրավաբանորեն ապացուցված չէ, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ:

Հիմնավորումները շատ թույլ են, կարող եմ բոլորին ասել, որ ԱԺ-ի որոշումով չէ` Հրայր Թովմասյանը մնա՞, թե՞ հեռանա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրւյցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի վերաբերյալ ներկայացրած նախագծին:

Ըստ Գագիկ Ծառուկյանի, Հրայր Թովմասյանի մնալ-չմնալու հարցի որոշողը Սահմանադրական դատարանն է, այդ պատճառով էլ խմբակցությունով որոշել են, որպեսզի չմասնակցեն քվեարակությանը:

Հարցին՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում տեսնո՞ւմ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ նման բան չեն տեսնում, ուստի այսօր դրված հիմնական հարցը քննարկել են և կայացրել են որոշում՝ չմասնակցել նախագծի քվեարկությանը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս