
ԱԺ-ն ընդունեց խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու մասին նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը:
Ա. Աբովյանն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց հոկտեմբերի 1-ի նիստում 81 կողմ,4 դեմ և 23 ձեռնպահ ձայներով:
Աբովյանը նշել էր, որ առկա կարգավորման համաձայն՝ եթե խմբակցության անդամները 14-ից ավելի են, ապա փորձագետների թիվը 4 է, նա առաջարկել էր խմբակցություններում ավելացնել ևս 1-ական փորձագետի հաստիք: Պատգամավորը հիմնավորել էր՝ այնպիսի իրավիճակում են, որ օրենսդրական նախաձեռնությունները բացի նրանից, որ շատ են, նաև որակապես տարբերվում են նախկիններից: Աբովյանը շեշտել էր, որ փորձագետները ֆիզիկապես չեն հասցնում այդ ծավալի օրենքների շուրջ աշխատել: