
ԱԺ նիստը՝ ուղիղ

Ազգային ժողովում շարունակվում են հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր:
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Օրակարգում է նաև «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և այլ նախագծեր:
Ազգային ժողովը կքննարկի նաև Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը: