
«Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵԱՏՄ գագաթաժողովը»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵԱՏՄ գագաթաժողովը:
Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Ռոհանիի հետ քննարկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված Հայաստան-Իրան գազամուղով Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը փորձեց վերականգնել (ապարդյուն) հայ-ռուսական հարաբերությունների այն մակարդակը, որ կար Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք:
Բարձրաստիճան հյուրերը այցելելեցին Սերժ Սարգսյանի օրոք բացված ԹՈՒՄՈ կենտրոն և Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցած օդանավակայանով մեկնեցին Երևանից»:
Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵԱՏՄ գագաթաժողովը:Նիկոլ Փաշինյանը…
Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 2. Oktober 2019