Ռոնան եւ Քրիստոֆեր Հյուզ եղբայրները, որոնց կասկածում են 39 միգրանտների զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոնսությունում, բեռնատարի կցասայլում, պետք է ներկայանան իրավապահ մարմիններին եւ օգնեն հետաքննությանը:
«Մենք կարող ենք մեկնաբանել միայն պաշտոնական հայտարարությունը, որովհետև հարցազրույցում կարող է տարբեր հարց լինի, տարբեր պատասխան լինի»,- պատասխանելով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ եթերում հնչեցրած տեսակետի մասին 168.am-ի հարցին՝ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Էկոլոգիական իրադրության կտրուկ վատթարացումը Նյու Դելիում Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանություններին հարկադրել է մինչեւ նոյեմբերի 5-ը փակել բոլոր դպրոցները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Եթե կոնվենցիան ստորագրվում է, ապա պետք է նաև վավերացվի, սա միջազգային պարտավորություն է: Հայաստանի կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ պատրաստակամություն, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, որը պետք է վավերացնի»,- հավելեց նախարարը:
Ես այդքան խոսել եմ արդեն հարցազրույցի մասին, այլ ավելացնելու բան չունեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով BBC-ին իր տված հարցազրույցին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատասխան քայլեր են անելու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 8-ին Բեռլինում կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին. օրակարգում երկկողմ հարաբերություններն են եւ հրատապ միջազգային հարցերը:
Ամերիկյան բանակի զինծառայողները Սիրիայի հյուսիս – արեւելքում վերսկսել են նավթի հանքավայրերի շրջանի պարեկումը:
Վերջերս «Կոմերսանտը» հաղորդել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Երևան, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի փաստաթուղթ, որը կերաշխավորի ՌԴ մասնագետների, այդ թվում՝ զինվորականների մուտքն ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիա:
«Ամենակարևորը՝ մենք ունենք մեր հստակ դիրքորոշումները, որոնք ուղղված են հետևյալին՝ապահովել այնպիսի դաշտ, ձևաչափ, որտեղ համադրելի են պարտավորությունները կողմերին: Չի կարող լինել իրավիճակ, երբ մի կողմը փորձի առավելապաշտական դիրքորոշումներով ստանալ ամենը, մյուս կողմը՝ ոչ, այս ամենը տանում է փակուղի: Մենք ունենք մեր դիրքորոշումը, որտեղ խոսքը վերաբերում է այնպիսի համադրության, որտեղ մեր շահերը՝ անվտանգությունը և ստատուսը, բավականին ծավալուն գաղափարներ են»,- հավելեց նա:
Նոյեմբերի 1-ին պայթյուն է տեղի ունեցել Արեւելյան Չեխիայի Պարդուբիցե քաղաքի Explosia ֆաբրիկայում:
Բողոքի ակցիան՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, շարունակվում է:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին Ստամբուլում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին:
Առայժմ նա խուսափում է այս հարցի վերաբերյալ հայտնել իր անձնական և քաղաքական կարծիքը և օգտագործում է իշխանության մեջ ներթափանցած երկրորդական և երրորդական սուբյեկտներին։ Սա իր ոճն է, ուրիշի ձեռքով լուծել իր համար կարևոր հարցերը, սակայն ի՞նչ են մտածում այդ ուրիշները։
Ռուս եւ թուրք զինվորականներն սկսկել են սիրիա-թուրքական սահմանի շրջանի պարեկությունը:
Ռուսաստանը վաղաժամկետ ավարտել է C-400-ի բոլոր բաղադրամասերի մատակարարումը Թուրքիային:
Բրազիլիայի խոշորագույն թերթերից մեկը՝ Folha de S.Paulo-ն, նոյեմբերի 1-ին հայտնել է, որ ի դեմս երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի եւ կառավարության զրկվել է բաժանորդներից։
«Բազմիցս ասել եմ, որ իմ ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը բոլորին հայտնի է: Երբ լսում էի մյուս մեղադրանքները, քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրեր: Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
«Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ մենք պարզապես քննարկել ենք զուտ աշխատանքային հարցեր, որոնք կապված են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության, կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության արգելման վերաբերյալ կոնվենցիայի հետ կապված որոշ հարցերի մասին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով եվրոպացի գործընկերների հետ Ստամբուլյան կոնվենցիային նվիրված փակ քննարկմանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել), հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչ՛ իմ, ո՛չ քրոջս և ո՛չ էլ նրա փաստաբանների կողմից ծիծաղաշարժ այս սերիալի վերաբերյալ այլևս որևէ արձագանք չի լինելու: Փաստաբանները մասնագիտական անելիք չունեն մի իրավիճակում, որտեղ իրավունքն ու օրինականությունը ընդամենը հետապնդումների բութ գործիք են Նիկոլի ու իր կամակատար սասունների ձեռքում:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը եւ ՌԴ-ի հետ դրամավարկային քաղաքականության ներդաշնակեցումը վերազգային արժույթի անցում չեն նախատեսում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար անընդունելի է, որ Ազգային ժողովում փակ ձևաչափով է ընթացել Ստամբուլյան կովենցիային նվիրված քննարկումը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել « The Center for the National Interest» վերլուծական կենտրոնում:
«Մենք հարցրինք իրենց՝ կա՞ ուսումնասիրություն, թե կոնվենցիան ընդունած երկրներում որքանո՞վ է կրճատվել բռնությունը, մեր հարցին չպատասխանեցին, մենք հարցրինք, թե ի՞նչ կարգավորումներ կան կոնվենցիայում, որ մեր Սահմանադրության մեջ չկան, այս հարցին ևս համոզիչ պատասխան չտրվեց։ Մեզ ասացին, որ կոնվենցիան չի հակասում ՀՀ սահմանադրությանը»։
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «2007թ. ՀՀ նախագահին սպասարկող ՏՈՒ-134 (1977թ. արտադրության) ինքնաթիռը փոխարինվեց էյրբաս 319-ով (1998թ. արտադրության): Հիմա կառավարությունը որոշել է փոխարինել A319-ը նոր, ավելի ապահով, երկարաթռիչք ինքնաթիռով: Նախնական հաշվարկներով, նոր ինքնաթիռի արժեքը կլինի 55 միլիոն դոլար:
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով կժամանի Երեւան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ-ի ԽՎ) միջոցառումներին:
Այսօր առավոտյան ժամը 10-ից ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում։ «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների ու մի շարք ակտիվիստների խորհրդարանի առջև հավաքվելու պատճառը Եվրոպայի խորհրդի կազմում գործող GREVIO՝ Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդինի և քարտուղարության անդամների հանդիպումն է ԱԺ Պետաիրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ։
Ազգային ժողովում փակ նիստում ընթանում է Ստամբուլյան կոնվենցիային նվիրված նիստ, որին զուգահեռ՝ ԱԺ շենքի մոտ հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ կոնվենցիայի:
ՀՀ Կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ին Մինսկ քաղաքում մասնակցել է ԵԱՏՄ անդամ֊պետությունների կենտրոնական/ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստին։