Հնդկաստանի հյուսիսում Ջամուի եւ Քաշմիրի եւ Լադաքի դաշնային տարածքների կազմավորման վերաբերյալ երկրի կառավարության որոշումը հոկտեմբերի 31-ին պաշտոնապես մտել է ուժի մեջ։
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հոկտեմբերի 31-ին այցելել է դատական մարմիններ, որպեսզի ինքն իր դեմ մեղադրական ցուցմունքներ ներկայացնի 2017 թվականին անկախության շուրջ հանրաքվեին մասնակցելու պատճառով:
«Ռուսական ռազմաբազաների գործառույթների վերահսկողության հարցը բարձրացնում ենք՝ ելնելով օբյեկտիվ հիմնավորումներից»,- այս մասին այսօր «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցի ներկայացմանը հաջորդած քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույց է պատրաստվել, որի հեղինակներն են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը:
Դատարանի որոշմամբ ձևավորված հանձնաժողովի անդամներն իրենց եզրակացությունը գրելիս կաշկանդված են եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով միջգերատեսչական հանձնաժողովի այն եզրակացությանը, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ և չեն խոչընդոտում, որ նա ներկա լինի դատական նիստերին:
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քննարկում են 2020թ. բյուջեի նախագիծը, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը:
ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 31-ին հրթիռի նոր արձակում է իրականացրել:
Պակիստանի հյուսիս-արեւելքի Փենջաբի նահանգում մարդատար գնացքում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել Է 73-ի, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարար ծառայության ղեկավարին: Ավելի վաղ հաղորդվել Էր 62 զոհվածի եւ տասնյակ տուժածների մասին:
Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ խորհրդական Թիմ Մորիսոնը շուտով կթողնի իր պաշտոնը:
Կառավարության որոշմամբ Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 31-ի նիստում:
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գերատեսչության հանձնաժողովի կողմից եզարակացություն է ստացվել, որի վերաբերյալ նոր բացահայտում է կատարել փաստաբանը:
«Թույլ չենք տալու կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն ՀՀ-ն տանել դեպի տգիտության փակուղի. արմատախիլ ենք անելու, այդ թվում՝ պինցետով»:
Ի պատասխան այդ դիմումի, ՀՔԾ-ն ասել էր, որ արգելանքը չի կարող հանվել, քանի որ դա կարող է խանգարել քրեական գործի լրիվ, օբյեկտիվ ու համակողմանի քննությանը։ Սակայն, պարզվում է, որ այն, ինչ անհնար էր մեկ շաբաթ առաջ, հնարավոր է հիմա, և այդ մասին մենք իմանում ենք ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի ֆեյսբուքյան էջից, ով տեղեկացնում է. «Կապվեցի ՀՔԾ, Արսեն Բաբայանի` մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է»։
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 05:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:11-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 06.960 և արևելյան երկայնության 125.220 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ՝ Դավաո քաղաքից 45 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ռուբեն Սաֆրաստյանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին:
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փաստ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարության կապակցությամբ անասելի անհանգստացած իշխանությունները փորձում են իրավիճակից դուրս գալ շահեկանորեն: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, հայտարարության օրը երեկ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունում շտապ հանդիպում է եղել , որտեղ քննարկել են եւ փորձել վերլուծել, թե իրականում ինչ է ցանկացել ասել Բուքիքիոն։
Սյուրի դղյակը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, գործնականում ամբողջովին այրվել է խոշոր հրդեհի հետեւանքով, որը Ճապոնիայի հարավում տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 31-ի գիշերը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ «Իմ քայլի» վերջին նիստերից մեկում Անդրանիկ Քոչարյանից լուրջ դժգոհություններ էին հայտնել, մասնավորապես ապրիլյան պատերազմի հանձնաժողովի մասով։ Դժգոհության պատճառներից մեկը կապված է վարչապետի խորհրդական, ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։
««Ժողովուրդ» թերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի փակվելու վերաբերյալ: Թերթը տեղեկացրել էր, որ այդ մրցույթին մասնակցած ORSIS ընկերությունը բողոքարկել է փակվելու որոշումը, եւ հարուցվել է քրեական գործ:
Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է 100 մարդ, տուժել է 5,5 հազար հոգի:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի գործը Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխվել է ՀՔԾ: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին:
775 միլիոն դրամ՝ Սփյուռքի հարցերով գրասենյակին. ինչ ծրագրեր կիրականացվեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36 մլն 506 հազար եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել Հայաստանի հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաեւ զարգացնել ֆինանսական եւ կապիտալի շուկաները:
Երեկ տեղեկացանք, որ վարչապետի մեկ այլ խորհրդականի՝ Լեւոն Մազմանյանի հորը՝ Գագիկ Մազմանյանին, ում 2018-ին դատապարտել էին 6 տարի ազատազրկման, ազատել են: Փաստորեն, վարչապետի խորհրդական աշխատելը նրանց հարազատների համար պատժի մեղմացման լուրջ գործոն է դառնում։
505 մլն դրամ՝ հայրենադարձության ծրագրին, Մխիթար Հայրապետյանը հետաքրքրվում է՝ իսկ ինչո՞ւ եք ընդամենը 1 տողով նշել, թե ինչ վրա է ծախսվելու:
«Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ առավոտյան ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական որոշում է եղել ձերբակալել Հրայր Թովմասյանին, ապա միանգամից մտնել դատարան՝ կալանավորման թույլտվություն ստանալու։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 31-ին ներողություն է խնդրել ճապոնացի ժողովրդից արդարադատության նախարար Կացույուկի Կավայիի պաշտոնաթողության համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ «Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում»: