«Որևէ համոզիչ փաստարկ չներկայացվեց». Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ փակ նիստից մանրամասներ է ներկայացնում
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քիչ առաջ դուրս է եկել Աժ-ում Ստամբուլյան կոնվենցիայի մասին փակ քննարկումից։ Պատգամավորը վստահեցնում է՝ Եվրոպայից եկած իրենց գործընկերները որևէ համոզիչ փաստարկ կոնվենցիայի վավերացման համար չեն ներկայացրել։
«Մենք հարցրինք իրենց՝ կա՞ ուսումնասիրություն, թե կոնվենցիան ընդունած երկրներում որքանո՞վ է կրճատվել բռնությունը, մեր հարցին չպատասխանեցին, մենք հարցրինք, թե ի՞նչ կարգավորումներ կան կոնվենցիայում, որ մեր Սահմանադրության մեջ չկան, այս հարցին ևս համոզիչ պատասխան չտրվեց։ Մեզ ասացին, որ կոնվենցիան չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։
Մենք իրենց ասացինք, որ ընդամենը մի քանի մետր այն կողմ հավաքված են բազմաթիվ մարդիկ, ովքեր դեմ են այս կոնվենցիայի վավերացմանը։ Իրենք որևէ համոզիչ փաստարկ չներկայացրին, թե ինչո՞ւ պետք է ՀՀ-ն վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։ Հիմա ակտիվիստները քննարկում են իրենց հետագա անելիքները։
Նրանք գնում են ԵԽԽՎ գրասենյակ։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ