ԱԺ-ն փակ նիստ է անցկացնում Ստամբուլյան կոնվենցիայի հարցով
Ազգային ժողովում փակ նիստում ընթանում է Ստամբուլյան կոնվենցիային նվիրված նիստ, որին զուգահեռ՝ ԱԺ շենքի մոտ հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ կոնվենցիայի:
Նիստի մեկնարկից առաջ լրագրողներին թույլ տվեցին նկարահանել միայն մի քանի կադրեր, այնուհետև, սկսվելուց առաջ, բոլորին դուրս հրավիրեցին:
Նշենք, որ նիստին մասնակցում են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրևիոյի նախագահ Մարսելին Նաուդին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր քննարկվելու է Ստամբուլյան կոնվենցիան, որը նպատակ ունի քայքայել Հայկական ավանդական ընտանիքը:
«Որքանով տեղեկացա, Բաղրամյան պողոտայում նախատեսված է ժողովրդական խաղաղ հավաք՝ ի աջակցություն Կոնվենցիայի վավերացման դեմ պայքարող քաղաքական ուժի և առանձին գործիչների:
Քննարկումը հեռարձակվելու է օն լայն ռեժիմով:
Մինչ հանդիպում…»,- գրել էր պատգամավորը:
Զվարթ Խաչատրյան