«Սպասում ենք Նիկոլ Փաշինյանի Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմանը». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սպասում ենք Նիկոլ Փաշինյանի Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմանը։
Քանի որ Հայաստանի իշխանության մեջ Նիկոլ Փաշինյանից զատ այլ սուբյեկտ ես չեմ ճանաչում, հետևաբար Ստամբուլյան կոնվենցիայի մասին իմ կարծիքը կհայտնեմ նրա այս հարցով հայտնած դիրքորոշումից հետո։
Առայժմ նա խուսափում է այս հարցի վերաբերյալ հայտնել իր անձնական և քաղաքական կարծիքը և օգտագործում է իշխանության մեջ ներթափանցած երկրորդական և երրորդական սուբյեկտներին։
Սա իր ոճն է, ուրիշի ձեռքով լուծել իր համար կարևոր հարցերը, սակայն ի՞նչ են մտածում այդ ուրիշները։
Համաձա՞յն են դառնալ գործիք Նիկոլ Փաշինյանի այս ծրագրի իրագործման համար։
Հ.Գ. Ուզում եմ տեսնել Փարիզի հյուրանոցում Փաշինյանին սուրճ բերած Հայաստանից փախած հային, եթե, իհարկե, նա, առհասարակ, գոյություն ունի…
Սպասում ենք Նիկոլ Փաշինյանի ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմանը։Քանի որ Հայաստանի իշխանության…
Gepostet von Artur Ghazinyan am Freitag, 1. November 2019