ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի հաջորդը նիստը կկայանա Հայաստանում

ՀՀ Կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ին Մինսկ քաղաքում մասնակցել է ԵԱՏՄ անդամ֊պետությունների կենտրոնական/ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել են անդամ֊պետություններում վարվող դրամավարկային քաղաքականության արդյունքները, վճարահաշվարկային համակարգերի, տեղեկատվական անվտանգության աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները:

ԵԱՏՄ անդամ֊պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների կողմից հաստատվել է նաև հոկտեմբերի 1֊ին Երևանում ստորագրված ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ճանապարհային քարտեզը։

Հայաստանի առաջարկով խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսին՝ Երևանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930