«Երբ կոնվենցիան վավերացնենք՝ երկու համասեռամոլ գնալու են իրենց սերը «սրբագործեն» ԶԱԳՍ-ում». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար անընդունելի է, որ Ազգային ժողովում փակ ձևաչափով է ընթացել Ստամբուլյան կովենցիային նվիրված քննարկումը:

«Չգիտեմ, թե ինչու են այդպես որոշել, ճիշտ կլիներ, որ ժողովուրդը տեսներ, թե իր կողմից ընտրված մարդիկ ինչպես են ներկայացնում այդ խնդիրը: Ամենայն հարգանքով Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերների հանդեպ, բայց նրանք որևէ համոզիչ փաստարկ չներկայացրեցին, թե ինչու մենք պետք է վավերացնենք այդ կոնվենցիան: Մենք գործընկերներով հիմնականում բարձրաձայնեցինք հետևյալ հարցը, թե ՀՀ օրենսդրության այդ ո՞ր նորմն է բացակայում ընտանեկան և ընդհանրապես բռնությունները պատժելու հարցում, որ դրա բացակայությունը կարող է լրացվել բացառապես կոնվենցիայով: Որևէ պատասխան չհնչեց: Նաև հարցրել եմ, թե ունե՞ն վիճակագրություն, գոնե մեկ դեպք Հայաստանում, որ ենթադրյալ բռնության ենթարկված կինը դիմել է Ոստիկանություն, և քրեական գործի հարուցումը մերժվել է՝ բռնության համար պատասխանատվության ենթարկելու նորմի բացակայության պատճառով՝ դարձյալ պատասխան չհնչեց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:

Գևորգ Պետրոսյանը նաև եվրոպացի գործընկերներից հետաքրքրվել է, թե իրենք այդ կոնվենցիան վավերացրե՞լ են, թե՞ ոչ:

Նաև հարցրել է, թե կոնվենցիան ընդունած երկրներում բռնությունների թիվը որքանո՞վ է նվազել, կրկին որևէ պատասխան չի ստացել:

«Ասել եմ, հիմա ըստ Ձեզ՝ կոնվենցիայում «սեռ» ասելով՝ նկատի ունեք տարբե՞ր սեռեր, թե՞ նույն սեռի մարդկանց, որևէ ձայն չեղավ: Սա նշանակում է, որ, երբ կոնվենցիան վավերացնենք՝ երկու համասեռամոլ գնալու են իրենց սերը «սրբագործեն» ԶԱԳՍ-ում, իսկ եթե հանկարծ այդ մարմինը մերժի նրանց ամուսնության գրանցումը, վազելու են վարչական դատարան՝ ԶԱԳՍ-ի անգործությունը վիճարկելու պահանջով»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ  այսօր ԱԺ-ի փակ նիստում տեղի ունեցավ Ստամբուլյան կոնվենցիային նվիրված քննարկում https://168.am/2019/11/01/1197330.html , որին մասնակցում էին Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրևիոյի նախագահ Մարսելին Նաուդին:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս