
Ռուսաստանը և Թուրքիան սկսել են համատեղ պարեկությունը Սիրիայում

Ռուս եւ թուրք զինվորականներն սկսկել են սիրիա-թուրքական սահմանի շրջանի պարեկությունը: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ պարեկումն սկսվել է Ալ Դարբասիայի շրջանում: Ռազմական ոստիկանությունը կվերահսկի երկու տեղամաս այն գոտու արեւմուտքում եւ արեւելքում, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացրել քրդական կազմավորումների դեմ:
Նշվում է, որ ռուս եւ թուրք զինվորականները նաեւ կօգտագործեն զրահատեխնիկա եւ անօդաչուներ: